Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բարսելոնան» առանձնացրել է երկու պաշտպանների, որոնցից մեկը կփոխարինի Ալեյշ Վիդալին

«Բարսելոնան» շարունակում է նոր աջ պաշտպանի որոնումները, հաղորդում են կատալոնական լրատվամիջոցները:

Լուիս Էնրիկեի թիմին այդ դիրքում անհրաժեշտ է նոր ֆուտբոլիստ, քանի որ Ալեյշ Վիդալը շարքից դուրս է մնացել երկար ժամանակով: Չնայած տրանսֆերային պատուհանը փակ է՝ «Բարսելոնան» իրավունք ունի կատարելու նման տրանսֆեր, քանի որ, ըստ օրենքի, ակումբին նման արտոնություն է տրվում իր խաղացողի՝ 5 ամիս և ավելի ժամանակով խաղադաշտից բացակայելու դեպքում:

Հիմնական թեկնածուներն են «Մալագայից» Ռոբերտո Ռոսալեսը և «Դեպորտիվոյից» Խուանֆրանը: Այդ ֆուտբոլիստներից մեկը «Բարսելոնայում» հանդես կգա մինչև այս մրցաշրջանի ավարտը, իսկ ամռանն ակումբը մտադիր է լուրջ համալրում կատարել պաշտպանության աջ եզրում:

Բացի այդ, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում անհաջող ելույթների պատճառով կատալոնական ակումբում ամռանը պաշտպանությունում կարող են տեղի ունենալ արմատական փոփոխություններ:


Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Մարկ-Անդրե տեր Շտեգենն ամուսնացել է (լուսանկար)

«Բարսելոնայի» պաշտպանը այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

Ռակիտիչ. «Բարսելոնան» սպասում է «Ռեալի» սխալին»

Կոուտինյոն խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին

«Ռեալն» ու «Բարսելոնան» հաղթեցին նույն հաշիվներով և կրկին կիսում են առաջատարի դերը (տեսանյութ)

Հեռակա թեժ պայքար՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև. Իրավիճակն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Լաս Պալմաս» – «Բարսելոնա». Հայտնի են մեկնարկային կազմերը