Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բարսելոնան» աչք է դրել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի վրա

«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերայով, հայտնում է իսպանական Don Balon-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ կատալոնացիները Էրերային տեսնում են որպես Անդրես Ինիեստայի փոխարինող։ Այդ դիրքի համար դիտարկվում են նաև Մարկո Վերատին և ավելի հարձակողական ոճի Ֆիլիպե Կոուտինյոն։

Անդեր Էրերան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում այս մրցաշրջանում առանձնացել է հաջող ու հուսալի խաղով՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։