Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. Հայացք 22-րդ տուրի հանդիպումներին

Mihran Manasyan vs Kamo Hovhannisyan

«Վիվառո նյուզն» ամփոփել է Բարձրագույն խմբի 22-րդ տուրը, որում կայացան առաջնության մեդալներին հավակնող թիմերի միջև սկզբունքային երկու հանդիպումները:

Չեմպիոնական մրցավազքի հանգուցալուծումը մոտ է

Առաջնության առաջատարների մրցավեճը մեծ հետաքրքրությամբ էր սպասվում, որի ելքը կանխորոշելու էր չեմպիոնի տիտղոսի համար մղվող պայքարի հետագա ընթացքը: «Ալաշկերտի» հաջողությունը գործնականում կհանգուցալուծեր ոսկե մեդալների նվաճման հարցում առաջնությունում գոյություն ունեցող ինտրիգը, իսկ ահա «Փյունիկի» հաղթանակը չեմպիոնական մրցավազքի անկանխատեսելի վերջաբան կապահովեր:

Այդ հանգամանքը երկու թիմերին էլ ստիպել էր մեծ պատասխանատվությամբ վերաբերվել ընթացիկ առաջնության ամենասկզբունքային հանդիպմանը և իր կնիքն էր թողել ֆուտբոլիստների գործողություններում: Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում, որում մրցակիցներին չհաջողվեց գոլային լուրջ պահեր ստեղծել: Երկու թիմերն էլ հստակ էին գործում պաշտպանությունում, իսկ հարկ եղած դեպքում խաղին միջամտում էին դարպասապահները:

Թվում էր, թե 2-րդ խաղակեսում ալաշկերտցիների մոտ զգալ կտա հոգնածությունը և փյունիկցիները, որ խաղին նախապատրաստվելու համար մրցակցից 2 անգամ ավելի շատ ժամանակ էին ունեցել, կտիրեն նախաձեռնությանն ու վճռորոշ գործողությունների կդիմեն: Սակայն ի պատիվ «Ալաշկերտի» ֆուտբոլիստների, նրանք իրենց լավագույն կողմերով դրսևորեցին և առաջատարին արժանի խաղ ցուցադրեցին, որի արդյունքում Միհրան Մանասյանը, Արարատ Առաքելյանն ու Արտակ Եդիգարյանը 3 անգամ ստիպեցին Անատոլի Այվազովին գնդակը հանելու ցանցից: Ափսոս միայն, որ Միհրան Մանասյանը լուրջ վնասվածք ստացավ ու հնարավոր է, որ երկար ժամանակ խաղադաշտ դուրս չգա:

Արժանի հաղթանակ, որը գործնականում ապահովեց «Ալաշկերտի» չեմպիոնությունը, քանի որ մնացած 5 հանդիպումներում «Փյունիկին» գրեթե անհնար կլինի վերացնելու 7 միավորի տարբերությունը: Մանավանդ որ երկրի առայժմ գործող չեմպիոնը լուրջ խնդիրներ ունի առջևի գծում, որի հետևանքով արդեն 3-րդ անընդմեջ խաղում չի կարողանում գտնել մրցակիցների դարպասի բանալին: Ինչպես երևում է, թիմի ռմբարկու Վարդան Պողոսյանի բացակայությունը բացասաբար է անդրադառնում «Փյունիկի» մրցելույթների վրա, որին չի հաջողվում նրան արժանի փոխարինող գտնել: Փաստորեն, «Փյունիկում» խաղային անկումը շարունակվում է:

Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ առաջատարի հետ խաղում բացակայում էին «Փյունիկի» ևս մի քանի առանցքային ֆուտբոլիստներ՝ Տարոն Ոսկանյանը, Լևոն Հայրապետյանը, Դավիթ Մանոյանն ու Ռազմիկ Հակոբյանը:

Շատերի համար անսպասելի էր խաղից հետո Աբրահամ Խաշմանյանի հայտարարությունն այն մասին, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ առանց մեկնաբանելու իր որոշման դրդապատճառները: Այդ խորհրդավոր իրավիճակին որոշակի լույս սփռեց ակումբի մամուլի քարտուղար Գևորգ Մարիկյանը, ով լրագրողներին տեղեկացրեց, որ Աբրահամ Խաշմանյանի պայմանագրի ժամկետն ավարտվում է մրցաշրջանի ավարտից հետո և այն երկարաձգելու հարցն ակումբում առայժմ չի քննարկվել: Իհարկե, շատ ցավալի կլինի, եթե հմուտ մասնագետը հեռանա թիմից, որի կազմավորման և հաջողությունների գործում մեծ ներդրում է ունեցել:

Իսկ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հերթական անգամ տարօրինակ բացահայտումներ արեց, նշելով, որ թիմը չեմպիոնության համար չի պայքարում և որ նախկինի պես ակումբի գլխավոր նպատակը Հայաստանի հավաքականների համար ֆուտբոլիստներ պատրաստելն է: Իսկ այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ցածր արդյունավետությունը պարզորոշ դրսևորվում է վերջին տարիներին մեր հավաքականների անփառունակ ելույթներում:

Գոլազուրկ ոչ-ոքի ոչ որակյալ խաղադաշտում

Կապանում կայացած հանդիպման ելքն անչափ կարևոր էր բրոնզե մեդալների և Եվրոպա լիգայի ուղեգրի համար մղվող պայքարում, որոնց բացի մրցող թիմերից հավակնում է նաև «Արարատը», որի հաշվին 3 միավոր գրանցվեց «Ուլիսի» հետ չկայացած խաղում:

Վերջին հանդիպումներում «Գանձասար Կապանն» ու «Շիրակը» վերելքով են հանդես գալիս, ուստի սպասվում էր դիտարժան և գոլային պահերով հարուստ մրցավեճ: Սակայն ցավոք սպասելիքները չարդարացան: Դրանում մեղքի իրենց բաժինն ունեին ոչ միայն ֆուտբոլիստները, այլև խաղադաշտի ոչ բարվոք վիճակը, որին խաղից հետո անդրադարձել էին երկու թիմերի մարզիչներն էլ, նշելով, որ նման պայմաններում դժվար է որակյալ խաղ ցուցադրել:

Շիրակցիներին առավելություն չտվեց այն հանգամանքը, որ խաղին նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ էին ունեցել, քան մրցակիցը: Ավելին, գոլային ամենաիրական պահն էլ ունեցան գանձասարցիները, սակայն Գեղամ Հարությունյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, ինչն ավելի սրեց պայքարը 3-րդ տեղի և Եվրոպա լիգայի ուղեգրի համար:

Ստուգարք քննությունից առաջ

Այս հանդիպումը մրցակիցների համար հիանալի հնարավորություն էր գավաթի եզրափակչից առաջ մեկ անգամ ևս ծանոթանալու միմյանց խաղային ունակություններին: Եթե «Միկան» խաղադաշտ էր դուրս եկել մարտական կազմով (բացակայում էր միայն վնասվածքից դեռևս չապաքինված Սամվել Մելքոնյանը), ապա «Բանանցում» որակազրկման պատճառով խաղին չէին մասնակցում հիմնական կազմի միանգամից 5 ֆուտբոլիստներ՝ Հակոբ Հակոբյանը, Վլատկո Դրոբարովը, Վահագն Այվազյանը, Լաերսիոն և Միգել Լոպեսը: Նրանց փոխարինած ֆուտբոլիստներից առջևի գծում բավական ակտիվ էր վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ դուրս եկած Ացամազ Բուրաևը, ով լավ էր համագործակցում Զավեն Բադոյանի հետ:

13041415_981119198607773_960948400571747891_o

Երկու թիմերն էլ  շատ ջանքեր ներդրեցին հաջողության հասնելու համար, սակայն նրանց գրոհներում առանձնակի սրություն չկար, ստեղծված վտանգավոր մի քանի պահերն էլ ֆուտբոլիստներին չհաջողվեց իրացնել: Գրանցվեց հերթական գոլազուրկ ոչ-ոքին: Հուսանք, որ «Միկան» ու «Բանանցը» գավաթի եզրափակիչ մրցավեճում շատ ավելի դիտարժան և որակյալ ֆուտբոլ կցուցադրեն՝ երկրպագուներին ուրախացնելով նաև արդյունավետությամբ:

Մրցաշարային աղյուսակ

2016-04-18 12_48_16-Վիճակագրություն @ Vivarobet բուքմեյքերական ընկերություն - Օնլայն խաղադրույքներ,

8 փաստ  22-րդ տուրի մասին

Արդեն 5-րդ անգամ անընդմեջ դաշտի տերերն անհյուրընկալ գտնվեցին՝ տոնելով մեկ հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընթացիկ առաջնության 22 տուրերից 9-ում հյուրերը չեն վայելել հաղթանակի բերկրանքը: Ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ ընդամենը 3 գոլ գրանցվեց:

«Ալաշկերտը» ՀՀ առաջնություններում խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տոնեց «Փյունիկի» նկատմամբ, որն ընթացիկ առաջնությունում նման կարգի առաջին պարտությունը կրեց: Առաջին անգամ «Ալաշկերտը» «Փյունիկին» խոշոր հաշվով պարտության էր մատնել 2013/14թթ. առաջնությունում՝ 5:1:

«Բանանցը» բարձրագույն խմբում հոբելյանական՝ 500-րդ խաղն անցկացրեց: Արդեն 10 խաղ «Բանանցին» չի հաջողվում հաղթել «Միկային»՝ կրելով 4 պարտություն, 6 խաղ ավարտելով ոչ-ոքի:

Միհրան Մանասյանը «Փյունիկի» հետ առաջնության հանդիպումներում 9-րդ գոլը խփեց, որն ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուի 15-րդ գնդակն էր:

Արարատ Առաքելյանը դարձավ «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը: «Փյունիկի» հետ խաղի օրը նա 32 տարեկան 75 օրական էր:

Խորեն Վերանյանը բարձրագույն խմբում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց:

Գևորգ Կասպարովն ընթացիկ առաջնությունում անցկացրած 21 հանդիպումներում 11-րդ անգամ դարպասն անառիկ պահեց, ինչը լավագույն ցուցանիշն է: ՀՀ առաջնություններում նա արդեն 101 խաղում գոլ բաց չի թողել՝ այդ ցուցանիշով զիջելով միայն Հարություն Աբրահամյանին, ով 103 անգամ է դարպասն անառիկ պահել:

Ստեփան Ղազարյանը դարպասն անառիկ պահած խաղերի քանակով դարձավ «Բանանցի» ռեկորդակիրը՝ ՀՀ առաջնություններում թիմի կազմում 35-րդ անգամ գոլ բաց չթողնելով: Նախկին ռեկորդը պատկանում էր Գարեգին Նաջարյանին, ով «Բանանցում» 34 անգամ էր դարպասն անառիկ պահել:

  • 8

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»