Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. Հայացք 3-րդ տուրի հանդիպումներին

«Վիվառո նյուզն» ամփոփել է բարձրագույն խմբի 3-րդ տուրը, որում «Շիրակը» շարունակեց հաղթարշավը, «Փյունիկն» անդրանիկ հաղթանակը տոնեց, իսկ «Գանձասար Կապանն» առաջին անգամ խաղադաշտը թողեց պարտված:

«Շիրակն» ամրապնդեց առաջատարի իր դիրքը

Արդեն 2-րդ խաղն անընդմեջ «Շիրակի» համար վճռորոշ են դառնում հանդիպման վերջին րոպեները: «Բանանցի» հետ խաղում գյումրեցիները հաղթանակը կորզել էին ավելացված ժամանակում, իսկ «Արարատի» հետ մրցավեճում հաջողության հասան խաղավարտից 4 րոպե առաջ: Օգտվելով հյուրերի դարպասապահի անվստահ խաղից, Վահան Բիչախչյանը գրավեց դարպասը՝ բացելով գոլերի հաշիվը բարձրագույն խմբում:

Հարկ է նշել, որ «Շիրակը» դեռևս առաջին խաղակեսում կարող էր վճռել հանդիպման ելքն ու նույնիսկ խոշոր հաշվով հաղթել, սակայն Վիուլեն Այվազյանը չօգտագործեց գոլային 3 հիանալի պահերից և ոչ մեկը:

Իրենց հերթին արարատցիներն էլ կարող էին առաջինը բացել հաշիվը, սակայն Գևորգ Պողոսյանի հարվածից հետո Անատոլի Այվազովը գնդակը հանեց անկյունային:

3-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, «Շիրակն» ամրապնդեց առաջատարի իր դիրքը, իսկ ահա «Արարատը» պահպանեց տեղն աղյուսակի վերջին հորիզոնականում: Արարատցիներին առայժմ չի հաջողվում կարգավորել խաղը ու գտնել մրցակիցների դարպասի բանալին:

Չեմպիոնը վերջապես ցույց տվեց իր իրական դեմքը

«Բանանցի» հետ մրցավեճում «Ալաշկերտին» վերջապես հաջողվեց չեմպիոնին արժանի խաղ ցուցադրել ու խոշոր հաշվով հաղթանակ տոնել: Հանդիպման հենց սկզբից ալաշկերտցիները դիմեցին ակտիվ գործողությունների ու վերահսկում էին իրավիճակը: Սակայն միայն ընդմիջումից հետո դաշտի տերերին հաջողվեց խաղային առավելությունը վերածել գոլերի:

 Հաղթանակի սկիզբը դրեց Արտակ Դաշյանը, այնուհետև աչքի ընկան փոխարինման դուրս եկած Արթուր Եդիգարյանն ու թիմի նորեկ, ուկրաինացի հարձակվող Յուրի Ֆոմենկոն:

Ինչ վերաբերում է «Բանանցին», ապա Հայաստանի գավաթակրի խաղը կրկին տպավորություն չթողեց: Իր կազմում ունենալով խաղային բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստներ, «Բանանցն» առայժմ աչքի չի ընկնում թիմային հստակ գործողություններով: Ողջ հանդիպման ընթացքում «Բանանցի» ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Իսկ նման խաղով հաջողություն ակնկալելը շատ դժվար է:

Այս անգամ Աբրահամ Խաշմանյանը գոհ էր իր սաների գործողություններից, նշելով, որ թիմը ցույց տվեց իր իրական դեմքը: Իսկ Տիտո Ռամալյոյին մնում էր համաձայնվել, որ իրոք «Բանանցը» օրինաչափ պարտություն կրեց:

Հերթական անգամ չխախտվեց արդեն ձևավորված ավանդույթը: ՀՀ առաջնություններում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ շատ հաջող է խաղում «Բանանցի» հետ՝ 7 հանդիպումներում տոնելով 4 հաղթանակ, 3  խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում «Ալաշկերտ» մարզադաշտում կայացած վերջին 4 խաղերում էլ ալաշկերտցիները հաղթել են՝ մրցակցի դարպասը խփելով 11 գնդակ:

Գանձասարցիները կողմնակալ մրցավարության զո՞հ

Դժվար էր պատկերացնել, որ հաջող մեկնարկած ու նախորդ երկու հանդիպումներում դարպասն անառիկ պահած գանձասարցիները Երևանում կզիջեն առաջնությունը երկու պարտությամբ սկսած «Փյունիկին», այն էլ խոշոր հաշվով:

Սակայն հանդիպումը շատ անհաջող դասավորվեց կապանցիների համար, իսկ պարտության մեջ գանձասարցիների գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը մեղադրեց մրցավարներին, որոնք ըստ նրա կողմնակալ որոշումներ էին կայացրել: Մասնավորապես դա վերաբերում էր կարմիր քարտին:

Արդեն 5-րդ րոպեին գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանը դեղին քարտ ցույց տվեց հյուրերի բրազիլացի հարձակվող Մարինի Կլաուդիր Ժունիորին: 8 րոպե անց, երբ վերջինս վայր ընկավ ու թվում էր, թե 11մ հարված պետք է նշանակվի, մրցավարը սիմուլյացիայի համար երկրորդ անգամ զգուշացրեց բրազիլացուն և հեռացրեց խաղադաշտից:

Անշուշտ, մրցավարությանը կանդրադառնա ՀՖՖ մրցավարական կոմիտեն, որն ի դեպ քննարկելով նախորդ տուրում կայացած «Փյունիկ»-«Ալաշկերտ» հանդիպման վիճելի դրվագները, գտել էր, որ փյունիկցիների խփած երկու գոլերից մեկը պետք է մրցավարը հաշվեր, այլ ոչ թե «խաղից դուրս» վիճակ արձանագրեր:

Հանուն արդարության պետք է նշել, որ գանձասարցիների հետ մրցավեճում «Փյունիկի» երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց լավ դրսևորեցին: Աստիճանաբար խաղային օղակների միջև համագործակցությունը բարելավվում է, ֆուտբոլիստներն էլ իրենց ավելի վստահ ու անկաշկանդ են զգում: Կարծես թե «Փյունիկում» նոր առաջատար է ի հայտ գալիս հանձինս Ալիկ Առաքելյանի, ով դուբլի հեղինակ դարձավ՝ խաղավերջում հստակ իրացնելով 11մ հարվածը: Իսկ մինչ այդ նա դեռևս առաջին խաղակեսում էր բացել հաշիվը: Մեկ գոլ էլ իր հաշվին գրանցեց փոխարինման մտած Էրիկ Պետրոսյանը:

Մրցաշարային աղյուսակ

2016-08-22 13_56_33-2016-2017

10 փաստ 3-րդ  տուրի մասին

  • Դաշտի տերերը հասան բացահայտ առավելության՝ շահելով 3 հանդիպումներն էլ, որից երկուսը՝ խոշոր հաշվով: Առաջնությունում կայացած 9 խաղերից 6-ում հաղթել են դաշտի տերերը, 2-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին:
  • 3-րդ տուրն առայժմ ամենաարդյունավետն է. 3 խաղում խփվեց  7 գոլ: Դրանք իրենց օգտին գրանցեցին միայն դաշտի տերերը: Առաջնությունում կայացած  9 հանդիպումներում 18 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունն աճեց ու հասավ 2-ի:
  • «Շիրակը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ կրկնելով նախորդ առաջնության իր հաջող մեկնարկը: Հիշեցնենք, որ 2015/16թթ. առաջնության մեկնարկում գյումրեցիները սեփական հարկի տակ անցկացրած 3 հանդիպումներում էլ հաղթել էին «Գանձասար Կապանին» (2:1), «Ուլիսին» (3:2) և «Միկային» (2:0): Մեկնարկում տարած անընդմեջ հաղթանակների քանակով շիրակցիների համար ռեկորդային է 1994թ. առաջնությունը՝ 9:
  • «Արարատը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ կրկին չկարողանալով գտնել մրցակցի դարպասի բանալին: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնությունում արարատցիները Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մեկնարկային 3 հանդիպումներում 7 միավոր էին վաստակել: Վերջին անգամ «Արարատն» այսպես անհաջող էր մեկնարկել 2014/15թթ. առաջնությունում Դուշան Միհիչի օրոք: Սակայն այն ժամանակ արարատցիներն արդեն մեկնարկային խաղում բացել էին գոլերի հաշիվը:
  • «Գանձասար Կապանն» առաջնությունում առաջին գոլերը բաց թողեց և անդրանիկ պարտությունը կրեց: Այսպիսով, ընդհատվեց գանձասարցիների 11 անպարտելի խաղերի ռեկորդային շարքը, որը սկսվել էր նախորդ առաջնության 18-րդ տուրում «Բանանցի» հետ կայացած մրցավեճից: Մինչ այդ կապանցիներն առաջնությունում պարտվել էին մարտի 19-ին՝ 0:2 հաշվով զիջելով «Միկային»: Իսկ ահա դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով (553) «Գանձասար Կապանը» բարելավեց իր նախկին լավագույն ցուցանիշը (511), որը գրանցվել էր 2011թ. առաջնության ավարտական երկու և հաջորդ առաջնության մեկնարկային 3 տուրերում միասին վերցրած:
  • Փյունիկցի Ալիկ Առաքելյանը դուբլի հեղինակ դառնալով, 3 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը՝ շրջանցելով շիրակցի Վիուլեն Այվազյանին, ում հաշվին էր գրանցված առաջին դուբլը: 11մ հարվածով Առաքելյանի խփած գնդակը դարձավ «Գանձասար Կապանի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 700-րդ գոլը:
  • Յուրի Ֆոմենկոն «Ալաշկերտում» նորամուտը նշեց գոլով: Թիմի կազմում իրենց գոլերի հաշիվը բացեցին նաև Արտակ Դաշյանն ու Արթուր Եդիգարյանը: Ֆոմենկոն (29 տարեկան 234 օրական) և Եդիգարյանն (29 տարեկան 56 օրական) ընդգրկվեցին ՀՀ առաջնություններում «Ալաշկերտում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Ֆոմենկոն դարձավ նաև «Ալաշկերտում» մինչ օրս հանդես եկած և գոլ խփած ամենատարեց լեգեոնականը:
  • Միհրան Մանասյանը բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց, որից 74-ում նա հանդես է եկել «Ալաշկերտում»: Այդ ցուցանիշով Մանասյանը թիմի ռեկորդակիրն է:
  • Նասիմ Արոն Կպեհիան նորամուտը նշելով «Արարատում», ընդգրկվեց թիմի կազմում հանդես եկած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում: «Շիրակի» հետ խաղի օրը նա 19 տարեկան 244 օրական էր:
  • Գրիգոր Մելիքսեթյանի՝ դարպասն անառիկ պահած խաղերի շարքն ընդհատվեց: Մինչև Ալիկ Առաքելյանի խփած առաջին գոլը, Մելիքսեթյանը 463 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել՝ վերջին անգամ գնդակը ցանցից հանելով մայիսի 8-ին «Միկայի» հետ նախորդ առաջնությունում կայացած հանդիպման 23-րդ րոպեին: Մելիքսեթյանի ցուցանիշը 2-րդն է «Գանձասար Կապանի» դարպասապահների մեջ: Այդ ցուցանիշով ռեկորդակիրը Լևան Բուբուտեիշվիլին է, ով 2011թ. առաջնությունում 472 րոպե շարունակ գոլ բաց չի թողել:

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»