Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 4-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խումբ, 4-րդ տուր

«ՇԻՐԱԿ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»

Շիրակ - Ալաշկերտ

12 խաղ, +5=3-4, 20:18
27 օգոստոսի, ժ.17:00, Գյումրի,  Քաղաքային  մարզադաշտ

Տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում, որում հաղթանակի արժեքը չափազանց բարձր է: «Շիրակը» գերազանց է մեկնարկել՝ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ, որոնց շնորհիվ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Թեև գյումրեցիների շարքերը լքել են թիմում առանցքային դեր կատարող լեգեոնականներ Միլոշ Ստամենկովիչը, Դրիսսա Դիարասուբան և Օդիլոն Կուակուն, սակայն դա բնավ էլ չի ազդել շիրակցիների մարտունակության վրա: Նրանց փոխարինած տեղացի ֆուտբոլիստներն իրենց լավ են դրսևորում:

Առաջնության մեկնարկային խաղում «Գանձասար Կապանի» հետ մրցավեճում բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքիով, «Ալաշկերտը» հաջորդ երկու հանդիպումներում հաղթանակներ տոնեց և այժմ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Այնպես որ հաղթանակի դեպքում չեմպիոնն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ կարող է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Սակայն շիրակցիների նկատմամբ հաղթանակի հասնելը բնավ էլ դյուրին խնդիր չէ: Պատվախնդիր շիրակցիները որպես կանոն շատ հաջող են խաղում Գյումրիում և ամեն ինչ ներդնելու են առաջատարի իրենց դիրքն ամրապնդելու և մրցակիցներից միավորների տարբերությունն ավելացնելու համար: Այնպես որ սպասվում է բավական հետաքրքիր ու անզիջում մրցապայքար:

Ավելորդ չէ հիշեցնել, որ հենց «Շիրակի» հաջող մրցելույթների շնորհիվ նախորդ առաջնության վերջնագծում ծայր աստիճան սրվել էր պայքարը չեմպիոնության համար: Առաջնության նախավերջին տուրում գյումրեցիները Երևանում ավելացված ժամանակում պարզապես կորզեցին հաղթանակն «Ալաշկերտի» հետ մրցավեճում՝ չեմպիոնության գրանցման հարցը հետաձգելով մինչև վերջին տուրը:

«Շիրակը» հաղթել էր նաև Գյումրիում կայացած 3-րդ շրջանի խաղում, իսկ նախորդ երկու հանդիպումներն ավարտվել էին ալաշկերտցիների հաղթանակով: Նշենք նաև, որ հաշվի առնելով նախորդ առաջնությունը, «Շիրակն» արդեն 13 խաղ անպարտելի է, ընդ որում վերջին 6 խաղերում էլ հաղթել է: Վերջին անգամ «Շիրակը» խաղադաշտից պարտված է հեռացել մարտի 12-ին՝ Գյումրիում 0:1 հաշվով զիջելով «Միկային»:

Մրցակիցների մրցավեճում ամենաարդյունավետը նախկին շիրակցի Սերժ Դեբլեն ու ալաշկերտցի Միհրան Մանասյանն են, որոնք 4-ական գնդակ են խփել:

1 2 3

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»