Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 3-րդ տուրին ընդառաջ

«ՇԻՐԱԿ» «ԱՐԱՐԱՏ»

shirak - ararat

70 խաղ,  +28=22-20, 99:80
20 օգոստոսի, ժ.17:00, Գյումրի, Քաղաքային  մարզադաշտ

Արդեն 3-րդ մրցաշրջանն է, ինչ «Շիրակը» շատ հաջող է սկսում առաջնությունը՝ մեկնարկում տոնելով 2 անընդմեջ հաղթանակ: Եթե առաջնության մեկնարկային խաղում գյումրեցիները 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին «Փյունիկի» նկատմամբ, ապա հաջորդ խաղում «Բանանցի» հետ մրցավեճում միայն ավելացված ժամանակում կորզեցին հաղթանակը: Սովորաբար սեփական հարկի տակ հաջող հանդես եկող «Շիրակը» լավ հնարավորություն է ստացել ամրապնդելու առաջնության միանձնյա առաջատարի իր դիրքը:

Որքան էլ որ տարօրինակ է, սակայն արդեն 3-րդ խաղն է, որ «Արարատն» անցկացնելու է մրցակցի հարկի տակ: Առաջնության մասնակից մյուս թիմերից ոչ մեկի համար նման անհարմար խաղացանկ գոյություն չունի: Առանց այն էլ արարատցիներն օպտիմալ կազմի ընտրության հարցում խնդիրներ ունեն և մրցակցի դաշտի գործոնն էլ լրացուցիչ դժվարություններ է հարուցում նրանց համար:

Ավելորդ չէ հիշեցնել, որ «Արարատն» էլ «Շիրակի» պես նախորդ առաջնության մեկնարկում 2 անընդմեջ հաղթանակ էր տոնել և գյումրեցիների հետ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Սակայն այսօր մրցակից թիմերը հայտնվել են աղյուսակի հակադիր բևեռներում:

Չնայած այդ ամենին, հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Առաջիկա խաղում «Շիրակը» կարող է յուրօրինակ հոբելյան նշել, եթե գրավի «Արարատի» դարպասը: Դա կլինի շիրակցիների խփած 100-րդ գոլն «Արարատի» հետ հանդիպումներում:

Մրցակիցների վերջին հանդիպումը կայացել է նախորդ առաջնության ավարտական տուրում, որում «Շիրակը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց: Ընդհանրապես նախորդ առաջնությունում շիրակցիները որոշ առավելության հասան արարատցիների նկատմամբ՝ տոնելով 2 հաղթանակ, կրելով մեկ պարտություն:

Անցյալ տարվա նոյեմբերի 8-ին Գյումրիում կայացած 2-րդ շրջանի խաղում «Արարատի» տոնած հաղթանակն (1:0) ինչ որ չափով կարելի է պատմական համարել, քանի որ մինչ այդ ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև անցկացված նախորդ 17 հանդիպումներից 15-ում հաղթել էին գյումրեցիները, 2 խաղ ավարտվել էր ոչ-ոքի: Ընդ որում վերջին 6 հանդիպումներն էլ ավարտվել էին շիրակցիների հաղթանակով:

Մրցակիցների միջև կայացած հանդիպումներում յուրօրինակ ռեկորդի հեղինակ է դարձել շիրակցի Անդրանիկ Բարիկյանը, ով 19 անգամ գրավել է արարատցիների դարպասը: Ի դեպ, վերը նշված խաղում ֆուտբոլային կարիերան ավարտած Բարիկյանը կարող էր 20-րդ գնդակը խփել արարատցիների դարպասը ու թիմին փրկել պարտությունից, սակայն վրիպեց 11մ նշակետից:

«Արարատի» լավագույն ռմբարկուն Նշան Էրզրումյանն է, ով 10 գոլի հեղինակ է դարձել:

1 2 3

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»