Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 28-րդ տուրին ընդառաջ

Armenian Premiere league

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ՇԻՐԱԿ»        

11 խաղ, +4=3-4, 16:17
18 մայիսի, ժ.17:00, Երևան,  «Ալաշկերտ»  մարզադաշտ

alashkert - shirak-min

«Արարատի» հետ մրցավեճում անհաջողության մատնվելով ու հետաձգելով չեմպիոնության գրանցումը, «Ալաշկերտը» զգալիորեն սրեց ինտրիգը չեմպիոնական մրցավազքում: Տեսականորեն դեռևս պահպանվում է չեմպիոնի տիտղոսի համար «Ալաշկերտի» և «Շիրակի» միջև լրացուցիչ՝ «ոսկե» խաղի անցկացման հավանականությունը: Սակայն դա այնքան էլ իրատեսական չէ:

Այս խաղում 2 թիմերին էլ ձեռնտու է ոչ-ոքին. «Ալաշկերտին»՝ չեմպիոնությունը վերջապես պաշտոնապես գրանցելու, «Շիրակին»՝ առաջատար եռյակում իր տեղն ապահովելու և Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու համար (նույնիսկ գանձասարցիների հետ հավասար միավորների դեպքում շիրակցիներն անձնական հանդիպումների արդյունքով կգերազանցեն կապանցիներին):

Կարծում ենք, որ դժվար թե 2 թիմերն էլ ավելորդ ռիսկի դիմեն և մեծ ջանքեր գործադրեն անպայման հաղթանակ տոնելու համար: Ամեն դեպքում միայն հանդիպումը ցույց կտա, թե որքանով էին իրատեսական մեր կանխատեսումները:

Առաջնության աշնանային հատվածում մրցակիցների միջև կայացած 2 հանդիպումներն էլ ավարտվել են ալաշկերտցիների հաղթանակով: Մրցակիցների առաջին շրջանի խաղում «Ալաշկերտը» Գյումրիում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել: Այդ խաղում հաշիվը բացել էր շիրակցի Կուակուն, որին հյուրերը պատասխանել էին Արտակ Եդիգարյանի և Հեբեր Արաուխոյի խփած գոլերով:

Երևանում էլ ալաշկերտցիները 2 անգամ գրավեցին շիրակցիների դարպասը՝ սեփականը պահելով անառիկ: Աչքի ընկան Հեբեր Արաուխոն և Արամ Հովսեփյանը:

Իսկ ահա 3-րդ շրջանում «Շիրակը» Գյումրիում վերջապես հաղթեց Դրիսսա Դիարասուբայի դուբլի շնորհիվ: «Ալաշկերտից» միակ գոլի հեղինակը Միհրան Մանասյանն էր:

Հարկ է նշել, որ մինչ այդ մրցակիցների միջև կայացած 6 հանդիպումներից 4-ում հաղթել էին ալաշկերտցիները, 2-ում գրանցվել էր ոչ-ոքի: Ընդ որում վերջին 3 խաղերն էլ ավարտվել էին «Ալաշկերտի» հաղթանակով:

Մրցակիցների մրցավեճում ամենաարդյունավետը նախկին շիրակցի Սերժ Դեբլեն ու ալաշկերտցի Միհրան Մանասյանն են, որոնք 4-ական գնդակ են խփել:

Այս հանդիպումն էլ բաց կթողնի 7 դեղին քարտի արժանացած շիրակցի Կոնան Օդիլոն Կուակուն:

Բարձրագույն խմբի հանդիպումների հեռարձակման բացառիկ հովանավորը «Վիվառո» ընկերությունն է:

1 2 3

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»