Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 24-րդ տուրին ընդառաջ

Armenian Premiere league

«ՄԻԿԱ» – «ՇԻՐԱԿ»               

58 խաղ, +25=19-14, 83:49
30 ապրիլի, ժ.17:00, Երևան, «Միկա»  մարզադաշտ

mika-shirak-min

«Միկային» իրավամբ կարելի է առաջնության գարնանային հատվածի հայտնությունը համարել: Սերգեյ Յուրանի գլխավորությամբ ձմռանը կազմավորված թիմը բոլորից հաջող է հանդես գալիս առաջնության 2-րդ հատվածում՝  անցկացրած 7 հանդիպումներում վաստակելով 12 միավոր:

Նախորդ տուրում «Միկան» կոմբինացիոն գեղեցիկ ոճով խոշոր հաշվով հաղթեց «Արարատին», իսկ «Շիրակի» հետ մրցավեճը թիմի համար վերջին փորձամրցումն է մայիսի 4-ին «Բանանցի» հետ կայանալիք գավաթի եզրափակիչ մրցախաղից առաջ:

Հատկանշական է, որ ըստ Սերգեյ Յուրանի, «Միկան» կենտրոնացած չէ միայն գավաթի մրցաշարի վրա, այլև առաջնության յուրաքանչյուր խաղում պայքարելու է իր ցուցանիշները բարելավելու համար: Ուստի «Շիրակի» հետ խաղում էլ «Միկան» ասպարեզ դուրս կգա մարտական կազմով:

Նախորդ տուրում «Շիրակը» հանգստանում էր՝ 3 միավոր վաստակելով «Ուլիսի» հետ չկայացած խաղում: Դժվար է ասել, թե հարկադիր պարապուրդն ինչ ազդեցություն կունենա շիրակցիների վրա: Ամեն դեպքում վերջին շրջանում «Շիրակը» վերելքով է հանդես գալիս և ամեն ինչ ներդնելու է առաջատար եռյակում դիրքերն ամրապնդելու համար:

Ընթացիկ առաջնության առաջին 2 հանդիպումներն ավարտվել են գյումրեցիների հաղթանակով: Առաջին շրջանում «Շիրակը» Գյումրիում հաղթել էր 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ էին դարձել Վիուլեն Այվազյանն ու Գոռ Մալաքյանը:

Երկրորդ շրջանի երևանյան հանդիպման ելքը վճռեց շիրակցիների նորեկ Կոնան Օդիլոն Կուակուի խփած միակ գնդակը:

Իսկ ահա 3-րդ շրջանում «Միկան» Յուրանի օրոք Գյումրիում հաղթեց Միխայիլ Գորելիշվիլու խփած միակ գոլի շնորհիվ: Մինչ այդ մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 4 հանդիպումներից 3-ում հաղթել էր «Շիրակը», մեկն ավարտվել էր ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Միկան» տոնել էր  2014թ. հոկտեմբերի 19-ին՝ Երևանում առավելության հասնելով 3:1 հաշվով:

 «Միկայի» կազմում առավել արդյունավետ է գործել Արտյոմ Ադամյանը` դառնալով 7 գոլի հեղինակ: Շիրակցիներից լավագույն արդյունքն ունի Սերժ Դեբլեն` խփելով 5 գնդակ:

Որակազրկման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի շիրակցիներ Ռոբերտ Դարբինյանն ու Վահան Բիչախչյանը:

1 2 3

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»