Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 21-րդ տուրին ընդառաջ

Armenian Premiere league

«ՇԻՐԱԿ»«ԱԼԱՇԿԵՐՏ»                

10 խաղ, +3=3-4, 15:15
9 ապրիլի, ժ.16:00, Գյումրի,  Քաղաքային մարզադաշտ

shirak - alashkert-min

«Փյունիկի» և «Արարատի» հետ հանդիպումներում ցավալիորեն ձեռքից բաց թողնելով հաղթանակը, «Շիրակը» հաջորդ խաղում վստահորեն պարտության մատնեց «Բանանցին»՝ առաջնության գարնանային հատվածում վերջապես ճաշակելով հաղթանակի բերկրանքը: Իսկ «Ալաշկերտը» շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորով գերազանցելով իրեն հետապնդող «Փյունիկին»:

Մրցակիցների դիմակայության պատմությունը սկսվում է 2013/14թթ. մրցաշրջանից: Առաջին հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, իսկ հաջորդ 3 խաղերում «Շիրակը» հաղթեց բարձրագույն խմբի նորեկին, ընդ որում 2 անգամ՝ խոշոր հաշվով:

Իսկ ահա հաջորդ երկու մրցաշրջաններում ուժերի հարաբերությունը կտրուկ փոխվեց հօգուտ «Ալաշկերտի»: Կայացած 6 հանդիպումներից 4-ում հաղթել են ալաշկերտցիները, 2-ում գրանցվել է ոչ-ոքի: Ընդ որում վերջին 3 խաղերն էլ ավարտվել են «Ալաշկերտի» հաղթանակով: Վերջին հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ գյումրեցիները տոնել են 2014թ. ապրիլի 26-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 4:1 հաշվով:

Մրցակիցների առաջին շրջանի խաղում «Ալաշկերտը» Գյումրիում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել: Այդ խաղում հաշիվը բացել էր շիրակցի Կուակուն, որին հյուրերը պատասխանել էին Արտակ Եդիգարյանի և Հեբեր Արաուխոյի խփած գոլերով:

Երևանում էլ ալաշկերտցիները 2 անգամ գրավեցին շիրակցիների դարպասը՝ սեփականը պահելով անառիկ: Աչքի ընկան Հեբեր Արաուխոն և Արամ Հովսեփյանը:

Մրցակիցների մրցավեճում ամենաարդյունավետը նախկին շիրակցի Սերժ Դեբլեն է, ով 4 գնդակ է խփել: «Ալաշկերտից» 3 գոլի հեղինակ է դարձել Միհրան Մանասյանը: Վերջինս 13 գնդակով Հեբեր Արաուխոյի հետ գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

4-րդ զգուշացման պատճառով երկու թիմերում էլ կբացակայեն կենտրոնական պաշտպանները՝ շիրակցի Միլոշ Ստամենկովիչը և ալաշկերտցի Անդրանիկ Ոսկանյանը:

Բարձրագույն խմբի հանդիպումների ուղիղ հեռարձակումը ապահովվում է Վիվառո ընկերության բացառիկ հովանավորչությամբ:

1 2 3

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»