Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 20-րդ տուրին ընդառաջ

Armenian Premiere league

«ԱՐԱՐԱՏ» – «ՇԻՐԱԿ»  

68 խաղ, +20=21-27, 78:96
2 ապրիլի, ժ.14:00, Երևան, ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ

ararat - shirak-min

Մրցաշարային աղյուսակում հարևան թիմերի մրցավեճը մեծ հետաքրքրությամբ է սպասվում և կարևոր նշանակություն ունի մրցակիցների համար: «Շիրակը» մեկ միավորով գերազանցում է «Արարատին» և հաջողության դեպքում կամրապնդի իր դիրքը 3-րդ հորիզոնականում: Իսկ արարատցիներին հաղթանակը հնարավորություն կընձեռի շրջանցելու շիրակցիներին և տեղ զբաղեցնելու առաջատար եռյակում:

Երկու թիմերն էլ այնքան էլ հաջող չեն սկսել առաջնության գարնանային հատվածը: Արարատցիները 3 հանդիպումներում ընդամենը 2 միավոր են վաստակել, «Շիրակն» անցկացրած 2 խաղում իր օգտին մեկ միավոր է գրանցել: Ճիշտ է, մինչ այդ «Ուլիսի» հետ չկայացած խաղում գյումրեցիները ստացել էին իրենց հասանելիք 3 միավորը:

Վերջին տարիներին «Շիրակն» «Արարատի» ամենաանհարմար մրցակիցներից մեկն էր դարձել:  ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև անցկացված նախորդ 17 հանդիպումներից 15-ում հաղթել էին գյումրեցիները, 2 խաղ ավարտվել էր ոչ-ոքի: Ընդ որում վերջին 6 հանդիպումներն էլ ավարտվել էին շիրակցիների հաղթանակով:

Եվ ահա վերջապես արարատցիներին հաջողվեց խախտել տխուր ավանդույթը: Անցյալ տարվա նոյեմբերի 8-ին Գյումրիում կայացած 2-րդ շրջանի խաղում «Արարատին» հաղթանակ պարգևեց տուգանային հրաշալի հարվածով Բենիկ Հովհաննիսյանի խփած միակ գոլը: Իհարկե, հանդիպումը կարող էր այլ ընթացք ունենալ, եթե մինչ այդ Անդրանիկ Բարիկյանը, ով ինչպես պարզվեց հետագայում, վերջին խաղն էր անցկացնում իր ֆուտբոլային կարիերայում, դիպուկ իրացներ 11մ հարվածը: Սակայն նա վրիպեց:

Իսկ մինչ այդ հանդիպումը «Շիրակն» առաջին շրջանի երևանյան խաղում Դավիթ Հակոբյանի և Էդգար Մալաքյանի խփած գոլերի շնորհիվ հերթական հաղթանակն էր տոնել արարատցիների նկատմամբ:

Մրցակիցների միջև կայացած հանդիպումներում յուրօրինակ ռեկորդի հեղինակ է դարձել շիրակցի Անդրանիկ Բարիկյանը, ով 19 անգամ գրավել է արարատցիների դարպասը: «Արարատի» լավագույն ռմբարկուն Նշան Էրզրումյանն է, ով 10 գոլի հեղինակ է դարձել:

Շիրակցիների կազմում այս հանդիպումը բաց կթողնի որակազրկված Էդուարդ Փանոսյանը:

Հիշեցնենք, հանդիպումը կցուցադրվի ուղիղ համացանցային հեռարձակմամբ, որի պաշտոնական բացառիկ հովանավորը Վիվառո ընկերությունն է:

1 2 3

Հայտնի է այն ակումբը, որտեղ փորձաշրջան է անցնում Կամո Հովհաննիսյանը (լուսանկար)

Աբրահամ Խաշմանյան. «Ցյուրիխը» փոխհատուցում է պահանջում Արտյոմ Սիմոնյանի համար, բայց մենք դա չենք անի»

Գոլային հրավառություն՝ «Ալաշկերտ» – «Արցախ» ընկերական խաղում (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում արտասահմանում

Էդգար Մալաքյանը պաշտոնապես նոր թիմ ունի, իսկ «Լոռին» համալրվել է ևս 2 նորեկով

Դավիթ Մանոյանը և Տարոն Ոսկանյանը խաղաժամանակ չեն ստանում Կիպրոսում (տեսանյութ)

Նորայր Ասլանյանը զգաց հոլանդական ֆուտբոլի շունչն ավելի քան 8 ամիս անց (տեսանյութ)

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Նենադ Ինյացը հեռացավ «Բանանցից»

Արտակ Եդիգարյանը գերազանցել է Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշը. Ովքե՞ր են ամենից շատ գոլ խփել 2017թ.-ին

Կադիմյանը գեղեցիկ գոլ է խփել, իսկ Ղուկաս Պողոսյանը փորձաշրջան է անցնում արտերկրում (տեսանյութ)

Տրանսֆերային ձմեռ-2018. Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Զավեն Բադոյանի նոր թիմը և գոլն առաջին իսկ խաղում ու «Արմավիրի» նոր այցը Երևան

Կամո Հովհաննիսյանը հանդես կգա Հայաստանում

Նորայր Ասլանյանը 2 օրում 2 խաղի է մասնակցել Հոլանդիայում, իսկ հայկական թիմերը վերադառնում են ձմեռային «քնից»

«Ալաշկերտը» հունվարին չի մեկնի Բրազիլիա և 2018-ի առաջին տրանսֆերը Հայաստանում

«Փյունիկի» նախկին հարձակվողը համալրել է «Գանձասար-Կապանը»