Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 16-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խումբ

«ՓՅՈՒՆԻԿ» «ՇԻՐԱԿ»

Փյունիկ - Շիրակ

74 խաղ, +42=11-21, 125:78

26 նոյեմբերիժ.16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ

Տուրի կենտրոնական խաղի մասնակիցները նախորդ տուրում թանկարժեք միավորներ կորցրին: Դա հատկապես վերաբերում է «Շիրակին», որն ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրեց հյուրընկալվելիս՝ Կապանում նվազագույն հաշվով զիջելով դաշտի տերերին:

«Փյունիկն» էլ «Բանանցի» հետ մրցավեճում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով և մեկով կրճատեց միավորների տարբերությունը գյումրեցիներից, որոնց այժմ զիջում է 2 միավորով:

Այնպես որ այս հանդիպման նշանակությունը բավականին մեծ է, որի ելքը կարող է էապես ազդել առաջնության աշնանային հատվածի հաղթողի կոչման համար մղվող մրցակցության վրա:

Հաջող հանդես գալու դեպքում հանդիպումը կարող է հիշարժան դառնալ «Փյունիկի» համար: Փյունիկցիները կարող են այդ խաղում միանգամից երկու հոբելյան նշել, եթե կարողանան հաղթել ու առնվազն 2 գնդակ խփեն «Շիրակին»: Հաղթանակը «Փյունիկի» համար կլինի 400-րդը, իսկ խփած 2-րդ գնդակը՝ 1500-րդը բարձրագույն խմբի առաջնություններում: Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային կլինեն հայկական ֆուտբոլում:

Օգոստոսի 6-ին մրցակիցների միջև Գյումրիում կայացած առաջին շրջանի խաղում, որով տրվել էր ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝  25-րդ առաջնության մեկնարկը, «Շիրակը» 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց: Արդեն առաջին խաղակեսում շիրակցի Վիուլեն Այվազյանը 2 անգամ գրավեց իր նախկին թիմի դարպասը՝ փաստորեն վճռելով հանդիպման ելքը:

Ընդմիջումից հետո Դավիթ Մանոյանը 11մ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելացված ժամանակում Արամ Մուրադյանը 3-րդ գոլը խփեց: Ի դեպ, այդ խաղից հետո Դավիթ Մանոյանն էլ հեռացավ «Փյունիկից»՝ մեկնելով Կիպրոս:

Այդ հաղթանակը «Շիրակի» համար առաջինն էր փյունիկցիների հետ անցկացրած առաջնության վերջին 10 հանդիպումներում: Մինչ այդ շիրակցիները 6 պարտություն էին կրել, 3 խաղ ավարտել էին ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ շիրակցիները տոնել էին 2014թ. ապրիլի 6-ին Գյումրիում և կրկին 3:1 հաշվով:

Երկրորդ շրջանի երևանյան խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Իսկ ահա 3-րդ շրջանում «Փյունիկը» Գյումրիում ռևանշի հասավ Արթուր Քարտաշյանի խփած միակ գոլի շնորհիվ:

Մրցակիցների մրցավեճում բոլորից արդյունավետ է գործել նախկին փյունիկցի Գևորգ Ղազարյանը, որի օգտին 11 գոլ է գրանցված: «Փյունիկին» առավել մեծ տհաճություն է պատճառել «Շիրակի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանը, ով խփել է 8 գնդակ:

1 2 3

«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)