Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 10 փաստ 16-րդ տուրի հանդիպումներից

Առաջնության 4-րդ շրջանի մեկնարկային տուրն անցավ  հյուրերի առավելությամբ, որոնք տարան 2 հաղթանակ, մեկն ավարտեցին ոչ-ոքի: Դաշտի տերերից միակ միավորը վաստակեց «Արարատը»: Առաջնությունում 5-րդ անգամ տուրում դաշտի տերերին չհաջողվեց հաղթանակ տոնել: Նախկինում նման բան տեղի էր ունեցել 6-րդ, 7-րդ, 11-րդ և 14-րդ տուրերում: Առաջնության 48 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը տոնել են 18-ական հաղթանակ, 12 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

Տուրում խփվեց 7 գոլ: Առաջնության մեկնարկից 101 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,1 գոլ մեկ խաղում: Առաջնության հոբելյանական՝ 100-րդ գոլի հեղինակ դարձավ ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը:

«Շիրակն» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ հաղթեց «Փյունիկին»: Դա հյուրընկալվելիս շիրակցիների 5-րդ հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում: Սեփական հարկի տակ առայժմ միայն «Ալաշկերտը» չի պարտվել «Շիրակին»:

«Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում Կապանում 2-րդ հաղթանակը տոնեց՝ կամային հաղթանակ տանելով Արտակ Եդիգարյանի հաջող իրացրած 11մ հարվածի շնորհիվ: Դա «Ալաշկերտի» օգտին նշանակված 11մ 3-րդ հարվածն էր: Նախորդ երկուսը ևս հաջող էին իրացրել Նորայր Գյոզալյանն ու Միհրան Մանասյանը:

«Գանձասար Կապանի» անպարտելի 5 խաղերի շարքն ընդհատվեց: Մինչ այդ գանձասարցիները խաղադաշտից պարտված էին հեռացել 10-րդ տուրում՝ Գյումրիում նվազագույն հաշվով զիջելով «Շիրակին»: Ընթացիկ առաջնությունում «Գանձասար Կապանը» սեփական հարկի տակ 3-րդ պարտությունը կրեց: Նախորդ երկու պարտությունները Կապանում գրանցվել էին 5-6-րդ տուրերում «Շիրակի» և «Ալաշկերտի» հետ հանդիպումներում:

«Արարատի» 4 անընդմեջ պարտությունների շարքն ընդհատվեց: Հետաքրքիր է, որ վերջին միավորն առաջնությունում արարատցիները վաստակել էին հենց «Բանանցի» հետ 11-րդ տուրում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ, որով ընդհատվել էր թիմի 5 անընդմեջ պարտությունների շարքը: Միայն 4-րդ խաղում արարատցիներին վերջապես հաջողվեց գրավել «Բանանցի» դարպասը: Արդեն 18 խաղ է, որ «Արարատին» չի հաջողվում ՀՀ առաջնություններում հաղթել «Բանանցին», որը տոնել է 9 հաղթանակ, նույնքան հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի:

Ararat fc

«Բանանցը» 3-րդ անընդմեջ խաղն ավարտեց ոչ-ոքի միևնույն 1:1 հաշվով: Թիմն արդեն 9 խաղ շարունակ չի վայելել հաղթանակի բերկրանքը՝ վաստակելով ընդամենը 4 միավոր: Վերջին հաղթանակը «Բանանցը» տոնել է սեպտեմբերի 27-ին՝ Գյումրիում նվազագույն հաշվով առավելության հասնելով «Շիրակի» նկատմամբ:

Վիուլեն Այվազյանն ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ դուբլի հեղինակ դարձավ ու կրկին «Փյունիկի» հետ մրցախաղում: Առաջնության լավագույն ռմբարկուներից մեկի հաշվին 7 գոլ է գրանցված, այնքան, որքան նա խփել էր «Շիրակում» նախորդ երկու մրցաշրջաններում միասին վերցրած: Այվազյանն արդյունավետության անձնական ռեկորդը սահմանել է «Փյունիկում» խաղալիս՝ 2012/13թթ. առաջնության 31 հանդիպումներում խփելով 12 գնդակ:

Գանձասարցի Գեղամ Հարությունյանը վերջին երեք հանդիպումներում դաշտից չի հեռանում առանց գոլի՝ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Ընթացիկ առաջնությունում Գեղամը 7-րդ գոլը խփեց և իր կարիերայի ընթացքում առաջին անգամ լավագույն ռմբարկուների ցանկում է: Բարձրագույն խմբում դա նրա 20-րդ գնդակն էր, որից 18-ը խփել է «Գանձասար Կապանի» կազմում: Հարությունյանն արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց՝ մեկ գնդակով գերազանցելով 2014/15թթ. առաջնությունում «Գանձասար Կապանում» ցույց տված իր լավագույն արդյունքը: Այդ տարի նա ուկրաինացի Վասիլ Պալագնյուկի հետ 6 գոլով դարձել էր թիմի լավագույն ռմբարկուն:

Պողոս Այվազյանը նորամուտը նշեց «Արարատում» բարձրագույն խմբում: Նա դարձավ ՀՀ առաջնություններում թիմի դարպասը պաշտպանած 24-րդ դարպասապահը: Ընթացիկ առաջնությունում բացի հիմնական դարպասապահ Արամ Հայրապետյանից, Այվազյանի նման թիմի դարպասը մեկ խաղում պաշտպանել է նաև Արման Մելիքսեթյանը:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»