Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 1-ին տուրին ընդառաջ

«ՇԻՐԱԿ» – «ՓՅՈՒՆԻԿ»

Shirak - Pyunik

71 խաղ, +20=10-41, 75:123
6 օգոստոսի, ժ.17:30, Գյումրի, Քաղաքային  մարզադաշտ
Ուղիղ հեռարձակումը՝ ArmNews TV

Այս հանդիպումով կտրվի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝ 25-րդ առաջնության մեկնարկը: «Շիրակը» կազմի աննշան փոփոխություններով է ներկայանում առաջնության մեկնարկային հանդիպմանը: Իհարկե, թիմի համար մեծ կորուստ է սերբ պաշտպան Միլոշ Ստամենկովիչի և իվուարցի կիսապաշտպան Դրիսսա Դիարասուբայի հեռանալը: Իսկ դարպասապահի խնդիրը «Շիրակը» հաջողությամբ լուծեց՝ փորձառու Արմեն Խաչատրյանի փոխարեն թիմ հրավիրելով երիտասարդ Անատոլի Այվազովին, ով արդեն եվրոգավաթների հանդիպումներում իրեն լավ դրսևորեց: Իր ունակությունները պետք է դրսևորի նաև Այվազովի նախկին խաղընկեր Ղուկաս Պողոսյանը: Թիմում փորձաշրջան է անցնում սերբ կենտրոնական պաշտպան Մարկո Պրլևիչը:

Ի տարբերություն «Շիրակի», «Փյունիկը» կազմի զգալի կորուստներ է ունեցել նախապատրաստական շրջանում: «Փյունիկից»  հեռացել են մի խումբ խաղացողներ, այդ թվում թիմի առանցքային ու փորձառու ֆուտբոլիստներ Լևոն Հայրապետյանը, Տարոն Ոսկանյանը, Վարազդատ Հարոյանը,Վարդգես Սաթումյանը, Արթուր Յուզբաշյանը, ինչպես նաև դարպասապահ Անատոլի Այվազովը:

Միակ համալրումը «Բանանցի» երիտասարդ հարձակվող Պետրոս Ավետիսյանն է, ով վարձավճարով կխաղա փյունիկցիների կազմում: Հավելենք նաև, որ եվրոգավաթի մրցաշարում անհաջողության մատնվելուց հետո հրաժարական էր տվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, որի օգնական Արտակ Օսեյանն է ներկայումս գլխավորում թիմը:

Նախորդ մրցաշրջանում «Շիրակին» այդպես էլ չհաջողվեց հաղթել «Փյունիկին»: Առաջնության աշնանային հատվածի 2 հանդիպումներն էլ ավարտվեցին փյունիկցիների հաղթանակով (3:0, 2:0), իսկ գարնանը մրցակիցների մրցավեճում գրանցվեցին ոչ-ոքիներ միևնույն 1:1 հաշվով:

Ընդհանրապես «Փյունիկի» հետ անցկացրած առաջնության վերջին 9 հանդիպումներն անհաջող են դասավորվել գյումրեցիների համար, որոնք կրել են 6 պարտություն, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ շիրակցիները տոնել են 2014թ. ապրիլի 6-ին Գյումրիում՝ 3:1:

Սակայն կա մեկ այլ վիճակագրություն, որը «Շիրակի» օգտին է: Շիրակցիները նախորդ առաջնության ավարտական 10 հանդիպումներում անպարտելի մնացին՝ տոնելով 6 հաղթանակ: Իսկ ահա «Փյունիկն» այդ նույն ժամանակահատվածում ընդամենը 2 հաղթանակ է տոնել՝ կրելով նույնքան պարտություն:

Մրցակիցների մրցավեճում բոլորից արդյունավետ է գործել նախկին փյունիկցի Գևորգ Ղազարյանը, որի օգտին 11 գոլ է գրանցված: «Փյունիկին» առավել մեծ տհաճություն է պատճառել «Շիրակի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանը, ով խփել է 8 գնդակ:

1 2 3

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»