Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բանանց» – «Ալաշկերտ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

29062734 1602143226505364 4465579133757292544 o - «Բանանց» - «Ալաշկերտ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«ԲԱՆԱՆՑ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»

22 խաղ, +5=7-10, 30-39

14 ապրիլի,  ժ.16:00, Երևան, «Բանանց-1»  մարզադաշտ

1-ին շրջան.  18.08.2017  «Բանանց» – «Ալաշկերտ»՝  2-2 (0-1)
Ղուկաս Պողոսյան 70՛, Մատվեյ Գույգանով 78՛ – Արտակ Եդիգարյան 8՛, Ուրոշ Նենադովիչ 58՛

2-րդ շրջան. 30.09.2017  «Ալաշկերտ» – «Բանանց»՝  2-0 (1-0)
Արտակ Եդիգարյան 42՛, 11մ, Լեստեր Պելտիեր 62՛

3-րդ շրջան. 17.11.2017  «Բանանց» – «Ալաշկերտ»՝  2-2 (1-1)
Նենադ Ինյաց 38՛, Մարտին Գրիգորյան 89՛ – Արտակ Եդիգարյան 27՛, 58՛

4-րդ շրջան. 11.03.2018  «Ալաշկերտ» – «Բանանց»՝  2-2 (2-2)
Միհրան Մանասյան 36՛, Արտյոմ Սիմոնյան 38՛ – Վահագն Այվազյան 21՛, Արամ Բարեղամյան 28՛
77-րդ րոպեին Գարսիա Պրայա Վալմերսոնը («Բանանց») չիրացրեց 11մ հարվածը (Օգնյեն Չանչարևիչը հետ մղեց գնդակը)

Խաղացանկի քմահաճույքով ընդամենը 4 օրում մրցակիցները վճռորոշ երկու հանդիպում կանցկացնեն միմյանց հետ՝ նախ իրենց հարաբերությունները պարզելով առաջնությունում, ապա Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում: Հիշեցնենք, որ գավաթային առաջին խաղում «Ալաշկերտը»  հյուրընկալվելիս Արտակ Դաշյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթանակ է տոնել:

29102023 1602145039838516 4679413752855003136 o - «Բանանց» - «Ալաշկերտ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Առաջնության նախորդ տուրը տարբեր կերպ դասավորվեց մրցակից թիմերի համար: Առաջնության գարնանային հատվածում հաջող հանդես եկող «Բանանցը» Գյումրիում 0-1 հաշվով զիջեց «Շիրակին»` ընդհատելով 5 անպարտելի խաղերի շարքը: «Բանանցը» ներկայումս 4 միավորով է հետ մնում «Շիրակից» և «Ալաշկերտից»:

Իսկ ահա «Ալաշկերտին» վերջապես հաջողվեց ընդհատել 3 անընդմեջ պարտությունների շարքն ու Վարուժան Սուքիասյանի օրոք առաջին հաղթանակը տոնել: «Արարատի» հետ հանդիպման սկիզբը շատ հաջող դասավորվեց չեմպիոնի համար, որն արդեն 11-րդ րոպեին Արտակ Եդիգարյանի դուբլի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով:

Սակայն ինչպես մրցակիցների նախորդ խաղում, այս անգամ էլ ալաշկերտցիներին դժվարությամբ հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Ըստ Վարուժան Սուքիասյանի, խիտ խաղացանկի հետևանքով ֆուտբոլիստների մոտ հոգնածություն էր զգացվում:

29067196 1602152849837735 8698803457378746368 o - «Բանանց» - «Ալաշկերտ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Առաջիկա հանդիպմանը նախապատրաստվելու և ուժերը վերականգնելու համար մրցակիցները բավական ժամանակ են ունեցել, ուստի պետք է աշխույժ մրցակցություն սպասել:

Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցների միջև կայացած առաջնության 4 հանդիպումներն էլ անցել են բավական դիտարժան ու լարված մրցապայքարում, հարուստ են եղել դրամատիկ պահերով: Այդ մրցավեճում առայժմ նվազագույն առավելության է հասել «Ալաշկերտը», որը տոնել է մեկ հաղթանակ, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի միևնույն 2-2 հաշվով: Ընդ որում թիմերից յուրաքանչյուրին հաջողվել է մեկական անգամ 0-2 հաշվի ժամանակ խուսափել պարտությունից:

Արդեն տևական ժամանակ է, որ «Ալաշկերտը» բավական հաջող է հանդես գալիս «Բանանցի» հետ առաջնության հանդիպումներում: Նախորդ առաջնության 6 հանդիպումներում էլ չեմպիոնը դրսևորել էր իր առավելությունը «Բանանցի» նկատմամբ, ընդ որում հաղթանակներից 4-ը տոնել էր խոշոր հաշվով: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 11 հանդիպումներից 8-ում «Բանանցը» պարտվել է և միայն 3 խաղում է կարողացել մեկ միավոր վաստակել:

29025366 914025218776284 3736678597570592768 n - «Բանանց» - «Ալաշկերտ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Վերջին հաղթանակն «Ալաշկերտի»  նկատմամբ «Բանանցը»  տոնել է 2016թ. մարտի 12-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 2-0 հաշվով:

«Ալաշկերտը» «Բանանցի» հետ հատկապես հաջող է խաղացել սեփական հարկի տակ՝ մնալով անպարտելի: 11 հանդիպումներից 7-ում ալաշկերտցիները հաղթել են, 4-ում գրանցվել է ոչ-ոքի:

Մրցակիցների մրցավեճում առավել արդյունավետ են գործել «Ալաշկերտի» ֆուտբոլիստներ Արտակ Եդիգարյանն (9 գոլ) ու Միհրան Մանասյանը  (8): Ընդ որում Արտակը  «Բանանցի» հետ կայացած ընթացիկ առաջնության առաջին 3 հանդիպումներում դաշտից չի հեռացել առանց գոլի՝ 4 անգամ գրավելով մրցակցի դարպասը: «Բանանցից»  աչքի է ընկել թիմի ավագ Վահագն Այվազյանը ՝ խփելով 4 գնդակ:

Աշոտ Հայրապետյան


Ովքեր են լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 24-րդ տուրում ըստ VivaroNews-ի

Հայկական ակումբ, որին «տան պատերը» միշտ օգնում են

Կամոն «հերոսացավ» վերջին վայրկյաններին, Համբարձումյանը՝ ճիշտ հակառակը (տեսանյութ)

«Բանանցը» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

Գործող չեմպիոն «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց և նահանջեց 3-րդ տեղ

«Բանանց»-«Գանձասար-Կապան». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

«Ալաշկերտ»-«Փյունիկ». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Բանանց» – «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

Հայտնի է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը (տեսանյութ)

«Ալաշկերտ»-«Բանանց». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը (տեսանյութ)

Ովքեր էին լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 23-րդ տուրում ըստ VivaroNews-ի

Գավաթի խաղարկություն. «Ալաշկերտ» – «Բանանց». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Բանանցը» վերացրեց 2 տարվա «թուղթ ու գիրը» և Այվազովի «չարաբաստիկ» 4 րոպեն

Վահան Բիչախչյանը 2018-ին առաջին անգամ եղել է «Ժիլինայի» 1-ին թիմի հիմնական կազմում (տեսանյութ)