Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բանանցի» հաղթանակը, Մխիթարյանի և Համբարձումյանի գոլային փոխանցումները. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք փետրվարի 19-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-1 հաշվով առավելության է հասել «Բլեքբերնի» նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին և 27-րդ րոպեին գոլային փոխանցում կատարել Մարկուս Ռեշֆորդին:
  • Հունաստանի Սուպերլիգայի 19-րդ տուրում «Վերիյան» հյուրընկալվելիս 0-4 հաշվով պարտվել է «ՊԱՕԿ»-ին: Գաել Անդոնյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Վերիյան» ընթանում է 16-րդ հորիզոնականում:
  • Լյուքսեմբուրգի առաջնության 15-րդ տուրում «Վիկտորիա Ռոսպորտը» մրցակցի հարկի տակ 1-3 հաշվով պարտություն է կրել «Ֆոլայից»: Հյուրերից միակ գոլը 55-րդ րոպեին հեղինակել է Ալեքսանդր Կարապետյանը՝ մասնակցելով ամբողջ հանդիպմանը: «Վիկտորիա Ռոսպորտը» 12-րդ տեղում է:

JzKvkfQAUqo

  • Կիպրոսի առաջնության 24-րդ տուրում «Կարմիոտիսան» մրցակցի հարկի տակ 3 անպատասխան գնդակ է ընդունել «Ապոլոնից»: Դավիթ Մանոյանը փոխարինվել է 65-րդ րոպեին, իսկ Տարոն Ոսկանյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Կարմիոտիսան» 10-րդ տեղում է:
  • Թուրքիայի առաջնության 21-րդ տուրում «Բեշիքտաշը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Ակհիսար Բելեդիյեին»: Արաս Օզբիլիսը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում: «Բեշիքտաշը» 1-ին հորիզոնականում է:
  • «Փյունիկն» իր երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում: Երևանյան թիմն ուժերը չափել է ռուսական «Կրասնոդարի» երկրորդ թիմի հետ և գրանցել ոչ-ոքի՝ 2-2:
  • «Բանանցն» իր չորրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Թուրքիայում և այն ավարտել հաղթանակով: Հայաստանի գործող գավաթակիրը 2-0 հաշվով առավելության է հասել Լատվիայի չեմպիոն Յուրմալայի «Սպարտակի» նկատմամբ:

1 2

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Տարոն Ոսկանյանի և Դավիթ Մանոյանի թիմը դուրս է մնացել Կիպրոսի Բարձրագույն խմբից

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

Հենրիխ Մխիթարյանի գոլը հավակնում է այս մրցաշրջանի լավագույն գոլի կոչմանը

Սևիջ. «Մխիթարյանը հիանալի ձեռքբերում է»

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

Հայտնի է՝ քանի տոմս կտրամադրվի «Այաքսին» և «Մանչեսթեր Յունայթեդին» Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի համար

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)