Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բանանցի» ղեկավարական կազմում տեղի են ունեցել փոփոխություններ

«Բանանցի» ղեկավարական կազմում տեղի են ունեցել փոփոխություններ: Այսուհետ «Բանանցի» գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Հրաչ Աղաբեկյանը, որը 2015 թվականի սեպտեմբերից հանդիսանում էր «Բանանցի» փոխտնօրենն ու ֆինանսական տնօրենը: Իսկ «Բանանցի» սպորտային տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Արտաշես Ադամյանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի բաժնետերերին ընձեռնված հնարավորության և վստահության համար: Այն դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, որոնք մեր կողմից արձանագրվել էին վերջին տասը ամիսների ընթացքում, կշարունակվեն նույն ինտենսիվությամբ: Բացի այդ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի շտկենք առկա բացողումներն ու թերությունները, որպեսզի լավագույն կերպով օգտագործենք «Բանանցում» առկա հիանալի պայմանները ֆուտբոլիստների աճի և ազգային հավաքականների համար կադրեր պատրաստելու համար:

«Բանանցի» նպատակը շարունակելու է մնալ նույնը՝ փորձել լինել առաջինն այդ բառի բոլոր ասպեկտներում: Խոսքը վերաբերում է ինչպես մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքին, այնպես էլ մանկատապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, երկրպագուների հետ աշխատանքին և բազմաթիվ այլ հարցերի»,- ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Հրաչ Աղաբեկյանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերից «Բանանցի» գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Ռոման Ասխաբաձեն:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Արամ Ոսկանյան. «Չեմ թաքցնում՝ «Բանանցում» լինելու են լեգեոներ և տեղացի նոր ֆուտբոլիստներ»