Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բանանցը» սկսել է երկրորդ ուսումնամարզական հավաքը՝ մեկնելով Անթալյա

Փետրվարի 11-ի առավոտյան Երևանի «Բանանցը» մեկնել է Անթալյա, որտեղ մեկնարկել է թիմի երկրորդ արտասահմանյան հավաքը 2016/17 մրցաշրջանի գարնանային հատվածին ընդառաջ:

«Բանանցն» իջևանել է Side Star Resort հինգաստղանի հյուրանոցում: Մինչև հունվարի 20-ը նախտեսված հավաքի ընթացքում «Բանանցը» կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում, հաղորդում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հավաքին մասնակցում են «Բանանցի» հետևյալ ֆուտբոլիստները. Ստեփան Ղազարյան, Գրիգոր Մակարյան, Գագիկ Մաղաքյան, Նարեկ Պետրոսյան, Գևորգ Խուլոյան, Աղավարդ Պետրոսյան, Վլատկո Դրոբարով, Լայոնել Ադամս, Ժիրայր Մարգարյան, Հակոբ Համբարձումյան, Կարեն Մելքոնյան, Արթուր Ավագյան, Կարեն Հարությունյան, Հովհաննես Իլանգյոզյան, Էմիլ Եղիազարյան, Վահագն Այվազյան, Վալտեր Պողոսյան, Արամ Լոռեցյան, Արամ Բարեղամյան, Նորայր Գյոզալյան, Գրիգոր Աղեկյան, Օրբելի Համբարձումյան, Էդուարդ Ավագյան, Էդգար Մովսեսյան:

Այսպիսով, Ռուսաստանում կայացած նախորդ հավաքի համեմատությամբ ավելացել են Էդուարդ Ավագյանն ու Էդգար Մովսեսյանը, իսկ այս հավաքին չեն մեկնել դարպասապահ Հենրի Ավագյանն ու կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը: Վերջինս Արամ Քոչարյանի և Նաիրի Մինասյանի հետ վնասվածքից ապաքինվում է Երևանում:

«Բանանցի» առաջին ստուգողական հանդիպումն Անթալիայում կկայանա սեպտեմբերի 12-ին, Երևանի ժամանակով 17:00-ին՝ ղազախական «Կայսարի» դեմ:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Արամ Ոսկանյան. «Չեմ թաքցնում՝ «Բանանցում» լինելու են լեգեոներ և տեղացի նոր ֆուտբոլիստներ»