Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բանանցը» համալրել է 4 ֆուտբոլիստ

Երևանի «Բանանցը» շարունակում է ուժեղացնել իր կազմը: Այսօր ակումբի պաշտոնական կայքը հայտնել է 4 նոր համալրումների մասին: «Բանանցի» շարքերն են համալրել 29-ամյա եզրային պաշտպան Արթուր Ավագյանը, 26-ամյա կիսապաշտպան Վարդգես Սաթումյանը, 20-ամյա դարպասապահ Հենրի Ավագյանը և 20-ամյա հարձակվող Հայկ Ոսկանյանը:

Արթուր Ավագյանը հայտնի է դարձել Կապանի «Գանձասարի» կազմում իր ելույթներով, որի կազմում անցկացրել է 70-ից ավելի հանդիպում: Նա նաև հանդես է եկել «Կիլիկիայում» և «Արարատում»: Խաղացել է նաև Ղազախստանի առաջնությունում հանդես եկող Սեմեյի «Սպարտակ» թիմի կազմում: Նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Ալաշկերտի» կազմում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն: Արթուր Ավագյանը մեկ հանդիպում է անցկացրել նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ 2013-ի օգոստոսին մասնակցելով Ալբանիայի դեմ ստուգողական խաղին:

Վարդգես Սաթումյանը Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում իր ելույթները սկսել է Երևանի «Միկայի» կազմում, որտեղ հանդես է եկել 2012-ից 2015 թվականներին: 2015/16 մրցաշրջանն անցկացրել է «Փյունիկի» կազմում՝ 24 խաղում դառնալով 7 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ, ստեղծագործ ֆուտբոլիստը մասնակցել է Հայաստանի առաջնության 128 հանդիպման և դարձել է 24 գոլի հեղինակ:

Երիտասարդ դարպասապահ Հենրի Ավագյանը «Միկայից» է տեղափոխվել «Բանանց»: Նա իր հաջող ելույթներով աչքի է ընկել «Միկա-2»-ի կազմում, ինչպես նաև Հայաստանի պատանեկան հավաքականներում:

Բարձրահասակ հարձակվող Հայկ Ոսկանյանը 2012/13 մրցաշրջանում է նշել իր նորամուտը Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում՝ խաղալով Դիլիջանի «Իմպուլսի» կազմում: 2013-ից 2016 թվականներին հանդիսացել է «Միկայի» ֆուտբոլիստ: Ընդհնաուր առմամբ Բարձրագույն խմբում անցկացրել է 38 խաղ և խփել է հինգ գնդակ:

Հայկական ակումբների բոլոր տրանսֆերներն այս ամառ


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Արամ Ոսկանյան. «Չեմ թաքցնում՝ «Բանանցում» լինելու են լեգեոներ և տեղացի նոր ֆուտբոլիստներ»