Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բանանց» – «Փյունիկ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Հայաստանի գավաթի 2016/17թթ. խաղարկությունը մոտենում է հանգուցալուծմանը: Այսօր կայանում է կիսաեզրափակիչ պատասխան՝ «Բանանց» – «Փյունիկ» հանդիպումը: Կողմերի առաջին մրցավեճում Արտակ Օսեյանի թիմը Երևանի ֆուտբոլի ակադեմիայում մրցակցին հաղթել էր 2-1 հաշվով:

Առաջին խաղակեսից հետո գոլազուրկ ոչ-ոքի է՝ 0-0:

Առաջին խաղակեսի ամենակարևոր իրադարձությունները՝

45՛ «Փյունիկից» զգուշացվեց Արթուր Քարտաշյանը:

41՛ Խաղն իր վրա վերցրեց Վահագն Այվազյանը: Հարված հետևեց հեռու տարածությունից, բայց գնդակն անցավ դարպասաձողի կողքով:

34՛ Աջ թևից դեպի տուգանային հրապարակ փոխանցում կատարեց Ռազմիկ Հակոբյանը: Վարդան Պողոսյանի գլխի հարվածից հետո Արամ Հայրապետյանը տիրեց գնդակին:

33՛ Հյուրերի կազմում ամենաակտիվն աջ պաշտպան Արմեն Մանուչարյանն է: Անընդհատ միանում է գրոհներին, խաղը վերցնում իր վրա և փորձում առաջ տանել թիմակիցներին:

31՛ «Բանանցը» ստացել էր անկյունային հարվածի իրավունք: Օդային փոխանցումից հետո գնդակին հասավ Վլատկո Դրոբարովը, հարվածից հետո գնդակը դիպավ ցանցին, բայց դրսի կողմից:

23՛ Առաջին քիչ թե շատ վտանգավոր պահն այս մրցավեճում: Մոտ 25մ հեռավորությունից հարված կատարեց գրոհին միացած պաշտպան Արմեն Մանուչարյան, գնդակն անդրադարձից հետո դուրս եկավ դաշտի սահմաններից:

18՛ Հյուրերից զգուշացեց Արմեն Մանուչարյանը:

14՛ «Բանանցից» զգուշացվեց Նենադ Ինյացը:

11՛ Հեռու տարածության վրա տուգանայինի իրավունք էին ստացել դաշտի տերերը: Հարվածեց Վահագն Այվազյանը, բայց Ոսկոնյանը հեշտությամբ տիրեց գնդակին:

10՛ «Փյունիկը» գրեթե ամբողջ կազմով անցել է պաշտպանության:

7՛ «Բանանցը» փոքրիկ առավելություն ունի, վերահսկում է գնդակի տեղաշարժը, բայց վտանգավոր պահեր առայժմ չկան:

Թիմերի մեկնարկային կազմերը՝

«Բանանց»՝ 70. Արամ Հայրապետյան, 23. Նարեկ Պետրոսյան, 55. Լայոնել Ադամս, 19. Վլատկո Դրոբարով, 2. Հակոբ Համբարձումյան, 20. Կարեն Հարությունյան, 11. Նաիրի Մինասյան, 18. Վահագն Այվազյան, 14. Էմիլ Եղիազարյան, 10. Նորայր Գյոզալյան, 12. Նենադ Ինյաց:

Պահեստայիններ՝ 22. Ստեփան Ղազարյան, 25. Ժիրայր Մարգարյան, 5. Հակոբ Հակոբյան, 13. Հայկ Ոսկանյան, 3. Գևորգ Խուլոյան, 6. Մարտին Գրիգորյան, 17. Հովհաննես Իլանգյոզյան

«Փյունիկ». 13. Վալերի Ոսկոնյան, 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան, 4. Արամ Շախնազարյան, 18. Արթուր Նադիրյան, 30. Վահագն Հայրապետյան, 6. Նարեկ Ասլանյան, 9. Ռազմիկ Հակոբյան, 33. Գևորգ Հարությունյան, 10. Վարդան Պողոսյան:

Պահեստայիններ՝ 12. Գոռ Մանուկյան, 16. Ռոբերտ Հակոբյան, 26. Ալիկ Առաքելյան, 23. Հովհաննես Հարությունյան, 8. Արմեն Նահապետյան, 11. Էրիկ Պետրոսյան, 20. Սամվել Սպերցյան:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Արամ Ոսկանյան. «Չեմ թաքցնում՝ «Բանանցում» լինելու են լեգեոներ և տեղացի նոր ֆուտբոլիստներ»