Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բանանց» – «Փյունիկ». Առաջին խաղակեսից հետո

Ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի վերջին՝ «Բանանց» – «Փյունիկ» հանդիպման առաջին խաղակեսը:

Խաղասկզբում ավելի ակտիվ էին Արթուր Ոսկանյանի սաները: Նրանք հաջողության հասնելու երկու լավ հնարավորություն ունեին, բայց Էմիլ Եղիազարյանը և Նենադ Ինյացը չիրացրին իրենց գոլային պահերը:

«Փյունիկը» միջնամասում տիրեց խաղային առավելությանը և 24-րդ րոպեին բացեց հաշիվը: Մոտ 30մ հեռավորությունից կատարած շեշտակի հարվածով հաջողության հասավ Կարեն Հայրապետյանը: Հիմնական ժամանակի վերջին րոպեին ձախ թևից հարվածային դիրքում էր հայտնվել փյունիկցի Սերոբ Գրիգորյանը, սակայն Ստեփան Ղազարյանը փրկեց իր թիմին:

Ընդամենը վայրկյաններ անց Ստեփան Ղազարյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ռազմիկ Հակոբյանի նկատմամբ, և հյուրերը ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք: Վարդան Պողոսյանը չվրիպեց, և թիմերն ընդմիջման գնացին 0-2 հաշվի պայմաններում:

Թիմերի մեկնարկային կազմերը՝

«Բանանց». 22. Ստեփան Ղազարյան, 15. Աղավարդ Պետրոսյան, 4. Օլեքսանդր Օգանիսյան, 55. Լայոնել Ադամս, 18. Վահագն Այվազյան, 14. Էմիլ Եղիազարյան, 20. Կարեն Հարությունյան, 23. Նարեկ Պետրոսյան, 17. Հովհաննես Իլանգյոզյան, 10. Նորայր Գյոզալյան, 12. Նենադ Ինյաց:

«Փյունիկ». 13. Վալերի Ոսկանյան, 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան, 18. Ալիկ Առաքելյան, 6. Նարեկ Ասլանյան, 21. Արթուր Նադիրյան, 7. Պետրոս Ավետիսյան, 9. Ռազմիկ Հակոբյան, 33. Գևորգ Հարությունյան, 10. Վարդան Պողոսյան:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Արամ Ոսկանյան. «Չեմ թաքցնում՝ «Բանանցում» լինելու են լեգեոներ և տեղացի նոր ֆուտբոլիստներ»