object(WP_Post_Type)#233 (29) { ["name"]=> string(4) "post" ["label"]=> string(10) "Սպորտ" ["labels"]=> object(stdClass)#2613 (26) { ["name"]=> string(8) "Old news" ["singular_name"]=> string(8) "Old news" ["add_new"]=> string(12) "Add Old news" ["add_new_item"]=> string(12) "Add Old news" ["edit_item"]=> string(13) "Edit Old news" ["new_item"]=> string(8) "Old news" ["view_item"]=> string(13) "View Old news" ["view_items"]=> string(10) "View Posts" ["search_items"]=> string(15) "Search Old news" ["not_found"]=> string(17) "No Old news found" ["not_found_in_trash"]=> string(26) "No Old news found in Trash" ["parent_item_colon"]=> NULL ["all_items"]=> string(12) "All Old news" ["archives"]=> string(39) "Գրառումների պահոցներ" ["attributes"]=> string(15) "Post Attributes" ["insert_into_item"]=> string(36) "Զետեղել գրառման մեջ" ["uploaded_to_this_item"]=> string(57) "Վերբեռնված՝ այս գրառման համար։" ["featured_image"]=> string(14) "Featured Image" ["set_featured_image"]=> string(18) "Set featured image" ["remove_featured_image"]=> string(21) "Remove featured image" ["use_featured_image"]=> string(21) "Use as featured image" ["filter_items_list"]=> string(42) "Զտել գրառումների ցանկը" ["items_list_navigation"]=> string(52) "Գրառումների ցանկի նավարկում" ["items_list"]=> string(31) "Գրառումների ցանկ" ["menu_name"]=> string(8) "Old news" ["name_admin_bar"]=> string(8) "Old news" } ["description"]=> string(86) "Սպորտային նորություններ Հայաստանից և աշխարհից" ["public"]=> bool(true) ["hierarchical"]=> bool(false) ["exclude_from_search"]=> bool(false) ["publicly_queryable"]=> bool(true) ["show_ui"]=> bool(true) ["show_in_menu"]=> bool(true) ["show_in_nav_menus"]=> bool(true) ["show_in_admin_bar"]=> bool(true) ["menu_position"]=> int(5) ["menu_icon"]=> NULL ["capability_type"]=> string(4) "post" ["map_meta_cap"]=> bool(true) ["register_meta_box_cb"]=> NULL ["taxonomies"]=> array(0) { } ["has_archive"]=> bool(false) ["query_var"]=> bool(false) ["can_export"]=> bool(true) ["delete_with_user"]=> bool(true) ["_builtin"]=> bool(true) ["_edit_link"]=> string(16) "post.php?post=%d" ["cap"]=> object(stdClass)#2610 (15) { ["edit_post"]=> string(9) "edit_post" ["read_post"]=> string(9) "read_post" ["delete_post"]=> string(11) "delete_post" ["edit_posts"]=> string(10) "edit_posts" ["edit_others_posts"]=> string(17) "edit_others_posts" ["publish_posts"]=> string(13) "publish_posts" ["read_private_posts"]=> string(18) "read_private_posts" ["read"]=> string(4) "read" ["delete_posts"]=> string(12) "delete_posts" ["delete_private_posts"]=> string(20) "delete_private_posts" ["delete_published_posts"]=> string(22) "delete_published_posts" ["delete_others_posts"]=> string(19) "delete_others_posts" ["edit_private_posts"]=> string(18) "edit_private_posts" ["edit_published_posts"]=> string(20) "edit_published_posts" ["create_posts"]=> string(10) "edit_posts" } ["rewrite"]=> bool(false) ["show_in_rest"]=> bool(true) ["rest_base"]=> string(5) "posts" ["rest_controller_class"]=> string(24) "WP_REST_Posts_Controller" }

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բանանց» – «Փյունիկ»՝ 0-1. Հայտնի է գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը (տեսանյութ)

Հայաստանի գավաթի 2016/17թթ. խաղարկությունը մոտենում է հանգուցալուծմանը: Այսօր կայացել է կիսաեզրափակիչ պատասխան՝ «Բանանց» – «Փյունիկ» հանդիպումը: Կողմերի առաջին մրցավեճում Արտակ Օսեյանի թիմը Երևանի ֆուտբոլի ակադեմիայում մրցակցին հաղթել էր 2-1 հաշվով:

Պատասխան մրցավեճում էլ հաջողությունը փյունիկցիների կողմն էր, որոնք հաղթանակ տոնեցին 1-0 հաշվով: Միակ և հաղթական գոլը 50-րդ րոպեին հեղինակեց կենտրոնական պաշտպան Արամ Շախնազարյանը:

Այդպիսով, «Փյունիկը» ձեռք բերեց գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր:

Երկրորդ խաղակեսի բոլոր կարևոր իրադարձությունները՝

90+3՛ «Բանանցն» ամբողջ կազմով պաշարել է մրցակցի տուգանային հրապարակը: Հյուրերը դիմադրում են ամեն տեսակի ճնշումներին:

90՛ Եվս մեկ փոփոխություն դաշտի տերերի կազմում: Նորայր Գյոզալյանի փոխարեն ասպարեզ դուրս եկավ Մարտին Գրիգորյանը:

88՛ Երրորդ փոփոխությունը «Բանանցի» կազմում: Խաղադաշտ մտավ Գևորգ Խուլոյանը՝ Նաիրի Մինասյանի փոխարեն:

85՛ Այնպիսի տպավորություն է, որ հյուրերն են պարտվողի դերում, այլ ոչ թե դաշտի տերերը: Վտանգավոր հարված կատարեց Արթուր Նադիրյանը, բայց գնդակը բարձր ընթացավ:

82՛ Վերջին փոփոխությունն Արտակ Օսեյանի կատարմամբ: Սերոբ Գրիգորյանի փոխարեն խաղը կավարտի Ռոբերտ Հակոբյանը:

80՛ «Փյունիկը» վերջին րոպեներին շատ ավելի ակտիվ է հարձակման գծում, թեև արդյունքը լիովին թիմի օգտին է:

78՛ Հեռացում. Էմիլ Եղիազարյանն անմիջապես ստացավ նաև երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից:

76՛ «Բանանցի» կազմում դեղին քարտ ստացավ Էմիլ Եղիազարյանը:

72՛ Փոփոխություն երկու թիմերի կազմերում: «Բանանցում» Կարեն Հարությունյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Հակոբ Հակոբյանը, իսկ «Փյունիկի» կազմում Վարդան Պողոսյանի փոխարեն՝ Էրիկ Պետրոսյանը:

70՛ Երկրորդ փոփոխությունը փյունիկցիների կազմում: Գևորգ Հարությունյանի փոխարեն՝ Ալիկ Առաքելյան:

69՛ «Բանանցի» սակավաթիվ գրոհներն իրենց մեջ լուրջ վտանգ չեն պարունակում:

18077288_1302818146437875_8176689558725375359_o

67՛ Հետևեց Արտակ Օսեյանի պատասխանը: Նարեկ Ասլանյանի փոխարեն խաղադաշտ մտավ Հովհաննես Հարությունյանը:

65՛ Արամ Ոսկանյանը կատարեց առաջին փոփոխությունը: Աջ պաշտպան Հակոբ Համբարձումյանի փոխարեն խաղը կշարունակի հարձակվող Հայկ Ոսկանյանը:

63՛ Այսօր ֆուտբոլիստները բավականին հաճախ են հայտնվում խոտածածկին՝ վնասվածքներ ստանալու պատճառով: Դա բնական է՝ մրցաշրջանի վերջնամաս, խաղային խիտ գրաֆիկ և եզրափակչի ուղեգիր…

62՛ Հերթական դեղին քարտը «Բանանցի» կազմում: Այս անգամ զգուշացվեց Էմիլ Եղիազարյանը:

57՛ «Փյունիկը» մոտ 30մ հեռավորության վրա ստացել էր տուգանային հարվածի իրավունք: Ռազմիկ Հակոբյանի հարվածից հետո Արամ Հայրապետյանը որսաց գնդակը:

56՛ Դեղին քարտ ստացավ Վահագն Այվազյանը:

50՛ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼ. Արամ Շախնազարյան՝ 0-1. Փյունիկցիներն աջ թևում ստացել էին տուգանային հարվածի իրավունք: Ռազմիկ Հակոբյանի փոխանցումից հետո գլխի հարվածով հաշիվը բացեց գրոհին միացած Արամ Շախնազարյանը:

Առաջին խաղակեսի ամենակարևոր իրադարձությունները՝

45՛ «Փյունիկից» զգուշացվեց Արթուր Քարտաշյանը:

41՛ Խաղն իր վրա վերցրեց Վահագն Այվազյանը: Հարված հետևեց հեռու տարածությունից, բայց գնդակն անցավ դարպասաձողի կողքով:

34՛ Աջ թևից դեպի տուգանային հրապարակ փոխանցում կատարեց Ռազմիկ Հակոբյանը: Վարդան Պողոսյանի գլխի հարվածից հետո Արամ Հայրապետյանը տիրեց գնդակին:

33՛ Հյուրերի կազմում ամենաակտիվն աջ պաշտպան Արմեն Մանուչարյանն է: Անընդհատ միանում է գրոհներին, խաղը վերցնում իր վրա և փորձում առաջ տանել թիմակիցներին:

31՛ «Բանանցը» ստացել էր անկյունային հարվածի իրավունք: Օդային փոխանցումից հետո գնդակին հասավ Վլատկո Դրոբարովը, հարվածից հետո գնդակը դիպավ ցանցին, բայց դրսի կողմից:

23՛ Առաջին քիչ թե շատ վտանգավոր պահն այս մրցավեճում: Մոտ 25մ հեռավորությունից հարված կատարեց գրոհին միացած պաշտպան Արմեն Մանուչարյան, գնդակն անդրադարձից հետո դուրս եկավ դաշտի սահմաններից:

18՛ Հյուրերից զգուշացեց Արմեն Մանուչարյանը:

14՛ «Բանանցից» զգուշացվեց Նենադ Ինյացը:

11՛ Հեռու տարածության վրա տուգանայինի իրավունք էին ստացել դաշտի տերերը: Հարվածեց Վահագն Այվազյանը, բայց Ոսկոնյանը հեշտությամբ տիրեց գնդակին:

10՛ «Փյունիկը» գրեթե ամբողջ կազմով անցել է պաշտպանության:

7՛ «Բանանցը» փոքրիկ առավելություն ունի, վերահսկում է գնդակի տեղաշարժը, բայց վտանգավոր պահեր առայժմ չկան:

Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

«Բանանց»՝ 70. Արամ Հայրապետյան, 23. Նարեկ Պետրոսյան, 55. Լայոնել Ադամս, 19. Վլատկո Դրոբարով, 2. Հակոբ Համբարձումյան (13. Հայկ Ոսկանյան, 65՛), 20. Կարեն Հարությունյան (5. Հակոբ Հակոբյան, 72՛), 11. Նաիրի Մինասյան (3. Գևորգ Խուլոյան, 88՛), 18. Վահագն Այվազյան, 14. Էմիլ Եղիազարյան, 10. Նորայր Գյոզալյան (6. Մարտին Գրիգորյան, 90՛), 12. Նենադ Ինյաց:

Մնացին պահեստայինների նստարանին՝ 22. Ստեփան Ղազարյան, 25. Ժիրայր Մարգարյան, 17. Հովհաննես Իլանգյոզյան

«Փյունիկ». 13. Վալերի Ոսկոնյան, 2. Սերոբ Գրիգորյան (16. Ռոբերտ Հակոբյան, 82՛), 3. Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան, 4. Արամ Շախնազարյան, 18. Արթուր Նադիրյան, 30. Վահագն Հայրապետյան, 6. Նարեկ Ասլանյան (23. Հովհաննես Հարությունյան, 67՛), 9. Ռազմիկ Հակոբյան, 33. Գևորգ Հարությունյան (26. Ալիկ Առաքելյան, 70՛), 10. Վարդան Պողոսյան (11. Էրիկ Պետրոսյան, 72՛):

Մնացին պահեստայինների նստարանին՝ 12. Գոռ Մանուկյան, 8. Արմեն Նահապետյան, 20. Սամվել Սպերցյան:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Արամ Ոսկանյան. «Չեմ թաքցնում՝ «Բանանցում» լինելու են լեգեոներ և տեղացի նոր ֆուտբոլիստներ»