Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բանանց» – «Գանձասար-Կապան». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

«ԲԱՆԱՆՑ» –  «ԳԱՆՁԱՍԱՐ  ԿԱՊԱՆ»                                       

46 խաղ, +15=13-18, 58:50

22 ապրիլի, ժ.17:00, Երևան, «Բանանց-1»  մարզադաշտ

28.08.2016  «Բանանց» – «Գանձասար Կապան»՝  4:1 (2:0)

Զավեն Բադոյան (5), Վարդգես Սաթումյան (24), Լաերսիո (61`11մ), Ացամազ Բուրաև (67) – Լուբամբո Մուսոնդա (66):

15.10.2016  «Գանձասար Կապան» – «Բանանց»`  4:0 (3:0)

Կլաուդիր Մարինի (11), Դամիր Մեմովիչ (14), Գոգիտա Գոգատիշվիլի (28), Գարսիա Վալմերսոն (50):

19.11.2016  «Բանանց» – «Գանձասար Կապան»՝  1:1 (1:1)

Արամ Քոչարյան (16) – Գեղամ Հարությունյան (27):

11.03.2017  «Գանձասար Կապան» – «Բանանց»`  1:0 (0:0)

Գարսիա Վալմերսոն (75):

Առաջնության վերջնագծում չափազանց հետաքրքիր և համառ պայքար է ծավալվել չեմպիոնի տիտղոսի համար: Եվ դա առաջին հերթին շնորհիվ «Գանձասար Կապանի» պարզապես գերազանց մրցելույթների, ինչը որոշ չափով գուցե անակնկալ էր նաև թիմի երկրպագուների համար:

Գանձասարցիների 7 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարքը, որը թիմի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է, զգալիորեն ավելացրեց ինտրիգը չեմպիոնական մրցավազքում: Արդեն մի քանի տուր է, ինչ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Եվ յուրաքանչյուր «սայթաքում» կարող է ճակատագրական լինել չեմպիոնական մրցավազքի մասնակիցների համար: Ահա թե ինչու գանձասարցիների համար մնացած հանդիպումները չափազանց կարևոր և միևնույն ժամանակ շատ դժվար են լինելու: Կապանցիները պետք է ձգտեն շարունակելու հաղթարշավը:

«Բանանցի» համար ընթացիկ առաջնությունը կարելի է ավարտված համարել: Սակայն թիմը պայքարում է Հայաստանի գավաթի համար, որի նվաճումը «Բանանցին» Եվրոպա լիգայի ուղեգիր կապահովի: Գանձասարցիների հետ առաջիկա հանդիպումն Արամ Ոսկանյանի սաների համար կարելի է դիտել որպես ուժերի վերջին փորձարկում ապրիլի 25-ին «Փյունիկի» հետ սեփական հարկի տակ կայանալիք գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղից առաջ: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բանանցը» «Փյունիկին» զիջել էր 1:2 հաշվով:

17191804_1253475428038814_5500727687886932419_o

Վերջին 4 մրցաշրջաններում «Բանանցը» շատ անհաջող է խաղացել «Գանձասար Կապանի» հետ՝  անցկացրած 26 հանդիպումներից շահելով միայն 4-ը, կրելով 13 պարտություն: Այդ հաղթանակներից վերջինը «Բանանցն» առայժմ տոնել է առաջին շրջանի երևանյան խաղում՝ 4:1:

«Բանանցից» «Գանձասար Կապանի» դարպասն առավել հաճախակի` 9 անգամ գրավել է Սամվել Մելքոնյանը, ով կապանցիների կազմում հանդես գալիս 2 գոլ էլ խփել է իր նախկին թիմի դարպասը: «Գանձասար Կապանից» լավագույնը Գեղամ Հարությունյանի արդյունքն է, ով 4 անգամ գրավել է «Բանանցի» դարպասը:

«Բանանցի» ֆուտբոլիստներից այս հանդիպումն էլ բաց կթողնի Լայոնել Ադամսը, ով 7 զգուշացում է ստացել: Խաղին չի մասնակցի նաև թիմի փորձառու դարպասապահ Ստեփան Ղազարյանը, ով նախորդ տուրում հեռացվել էր խաղադաշտից: Գանձասարցիների կազմում կբացակայի 4 դեղին քարտի արժանացած Վբեյմար Անգուլոն: Փոխարենը կրկին խաղադաշտ դուրս կգա առաջնության լավագույն ռմբարկու Գեղամ Հարությունյանը, ով որակազրկման պատճառով բաց էր թողել նախորդ տուրի հանդիպումը:

Աշոտ Հայրապետյան


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում