Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բանանց» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում «Բանանցն» այսօր հյուրընկալել է «Գանձասար-Կապանին»:

Առաջին խաղակեսից հետո գոլազուրկ ոչ-ոքի է՝ 0-0:

Առաջին կեսի ամենակարևոր իրադարձությունները՝

10՛ Ընթանում է անզիջում պայքար:

18՛ Սարգիս Շահինյանի կատարած փոխանցումից հետո գլխի հարված կատարեց Դամիր Մեմովիչը, սակայն Նենադ Ինյացը դարպասային գծի վրայից հեռացրեց գնդակը:

20՛  Առաջին փոփոխությունը «Բանանցի» կազմում: Արամ Բարեղամյանի փոխարեն խաղը շարունակում է Կարեն Հարությունյանը:

23՛ Կապանյան թիմն ամբողջությամբ տիրել է նախաձեռնությանը: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարված կատարեց Հայկ Իշխանյանը, բայց գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

28′ Կապանցիներն աջ թևում ստացել էին տուգանային հարվածի իրավունք: Արա Խաչատրյանի փոխանցումից հետո գնդակին հասավ Դամիր Մեմովիչը: Նրա գլխի հարվածը մի փոքր բարձր ընթացավ:

33՛ «Բանանցի» կազմում զգուշացվեց Հակոբ Համբարձումյանը:

34՛ Երևանյան թիմը կարողացավ որոշ չափով հավասարեցնել հանդիպման ընթացքը և գնդակը տեղափոխել խաղադաշտի կենտրոն:

36՛ Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմի շարժիչ ուժը կրկին եզրերում հանդես եկող Լուբամբո Մուսոնդան և Վալմերսոն Գարսիան են: Նրանց սրընթաց արագության դեմ պայքարելը գնալով ավելի բարդ խնդիր է դառնում մրցակիցների համար:

40՛ Լուբամբո Մուսոնդան աջ եզրից գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակում գտնվող Վալմերսոնին: Վերջինս մեծ դժվարությամբ հասավ գնդակին և գլխի հարվածն իր մեջ մեծ վտանգ չէր պարունակում:

45՛ Թիմերը գնացին ընդմիջման:

Թիմերի մեկնարկային կազմերը՝

«Բանանց». 70. Արամ Հայրապետյան, 2. Հակոբ Համբարձումյան, 19. Վլատկո Դռոբառով, 3. Գևորգ Խուլոյան, 23. Նարեկ Պետրոսյան, 7. Արամ Բարեղամյան (20. Կարեն Հարությունյան), 11. Նաիրի Մինասյան, 8. Վալտեր Պողոսյան, 18. Վահագն Այվազյան, 10. Նորայր Գյոզալյան, 12. Նենադ Ինյաց:

Պահեստայիններ. 1. Գրիգոր Մակարյան, 25. Ժիրայր Մարգարյան, 5. Հակոբ Հակոբյան, 13. Հայկ Ոսկանյան, 14. Էմիլ Եղիազարյան, 6. Մարտին Գրիգորյան:

Գլխավոր մարզիչ՝ Արամ Ոսկանյան:

«Գանձասար-Կապան». 12. Գրիգոր Մելիքսեթյան, 23. Արա Խաչատրյան, 13. Դամիր Մեմովիչ, 18. Հայկ Իշխանյան, 5. Ալեքսանդր Պետրոսյան, 20. Արթուր Յուզբաշյան, 8. Սարգիս Շահինյան, 11. Լուբամբո Մուսոնդա, 10. Վալմերսոն Գարսիա, 22. Գեղամ Հարությունյան, 28. Կլաուդիր Մարինի:

Պահեստայիններ՝ 30. Ֆիլիպ Իլիկ, 3. Էդվարդ Կպոդո, 7. Ռաֆայել Ղազարյան, 19. Վասպուրակ Մինասյան, 31. Արթուր Ադամյան, 17. Աշոտ Կարապետյան, 88. Վարդան Բակալյան:

Գլխավոր մարզիչ՝ Աշոտ Բարսեղյան:

 

 


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում