Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բանանց» – «Ալաշկերտ» . Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

17 խաղ, +5=4-8, 24:28

19 մայիսի, ժ.17:00, Երևան, «Բանանց-1» մարզադաշտ

21.08.2016 «Ալաշկերտ» – «Բանանց»՝ 3:0 (0:0)

Արտակ Դաշյան (47), Արթուր Եդիգարյան (76), Յուրի Ֆոմենկո (83):

02.10.2016 «Բանանց» – «Ալաշկերտ»՝ 0:3 (0:2)

Արթուր Եդիգարյան (17, 37), Միհրան Մանասյան (69):

05.11.2016 «Ալաշկերտ» – «Բանանց»՝ 4:1 (1:1)

Արտակ Եդիգարյան (6, 79), Խորեն Վերանյան (71), Արտակ Գրիգորյան (90+2) – Վահագն Այվազյան (37):

04.03.2017 «Բանանց» – «Ալաշկերտ»՝ 1:2 (0:2)

Կարեն Մելքոնյան (89) – Վահագն Մինասյան (27), Ուրոշ Նենադովիչ (32):

14.04.2017 «Ալաշկերտ» – «Բանանց»՝ 2:0 (1:0)

Արտակ Եդիգարյան (29, 49):

Առաջնության վերջնագծում «Բանանցը» հայտնվել է կադրային խնդիրների առջև, քանի որ մի խումբ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն: Թիմի համար լուրջ խնդիր է դարձել նաև մրցակցի դարպասը գրավելը: Արդեն 6 խաղ է, ինչ «Բանանցի» ֆուտբոլիստները չեն կարողանում գտնել մրցակիցների դարպասի բանալին՝ զրկելով թիմի երկրպագուներին խփած գոլերի բերկրանքը վայելելուց:

Այդ հանդիպումներում Արամ Ոսկանյանի սաներն ընդամենը 2 միավոր են վաստակել՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով «Գանձասար Կապանի» և «Փյունիկի» հետ մրցախաղերը:

Երբ առաջնության 26-րդ տուրում «Ալաշկերտը» հաղթեց չեմպիոնի տիտղոսի համար պայքարում իր գլխավոր ախոյանին՝ «Գանձասար Կապանին» և վերջինիս նկատմամբ 5 միավորի առավելություն ստացավ, թվում էր, թե չեմպիոնական մրցավազքի հանգուցալուծումը տրվեց:

Սակայն հաջորդ տուրում գործող չեմպիոնը անսպասելիորեն թանկարժեք 2 միավոր կորցրեց մրցանակային տեղերի համար պայքարից դուրս մնացած «Փյունիկի» հետ մրցավեճում ու կրկին չեմպիոնական մրցավազքում ինտրիգը վերականգնվեց: Ընդ որում, այդ խաղում «Ալաշկերտը» հայտնվել էր հետապնդողի դերում, թեև առաջինն էր բացել հաշիվը:

Առաջնության ավարտից 3 տուր առաջ ալաշկերտցիներն ընդամենը 3 միավորով են գերազանցում գանձասարցիներին և հաջորդ «սայթաքումը» կարող է ճակատագրական լինել նրանց համար: Ուստի «Ալաշկերտի» ֆուտբոլիստները մնացած հանդիպումներում պետք է շատ համախմբված գործեն, ներդնեն իրենց բոլոր ուժերը չեմպիոնական մրցավազքում առաջինը եզրագիծը հատելու և կրկին չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար, որպեսզի չկրկնվի նախորդ առաջնության վերջնագծում տեղի ունեցածը:

17966465_1292234884162868_4928995504239009976_o

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորող ալաշկերտցիները 9 միավորով գերազանցում էին երկրորդ տեղում ընթացող գյումրեցիներին և ժամկետից շուտ չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար նրանց բավական էր 26-րդ տուրում ոչ-ոքի խաղալ «Արարատի» հետ: Սակայն անսպասելիորեն «Ալաշկերտը» պարտություն կրեց, այնուհետև զիջեց նաև իր գլխավոր ախոյան «Շիրակին»՝ վճռորոշ գոլը բաց թողնելով ավելացված ժամանակում: Եվ միայն վերջին տուրում հաղթելով «Միկային», «Ալաշկերտը» պաշտոնապես գրանցեց չեմպիոնությունը:

Հանդիպումը սկզբունքային նշանակություն ունի նաև թիմերը գլխավորող մարզիչների առումով: Ինչպես հայտնի է, ներկայումս «Բանանցի» ղեկը ստանձնած Արամ Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» գերազանց սկսեց առաջնության գարնանային հատվածը և տարած 3 անընդմեջ հաղթանակների շնորհիվ ընթացիկ առաջնությունում առաջին անգամ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Իսկ ահա Աբրահամ Խաշմանյանի վերադարձը հարազատ կոլեկտիվ անհաջող էր: Նրա գլխավորությամբ առաջին խաղում գործող չեմպիոնը պարտվեց «Գանձասար Կապանին»՝ մրցակցին զիջելով նաև առաջատարի դիրքը: Ճիշտ է, փորձառու մասնագետին հաջողվեց իր թիմին լավ նախապատրաստել հաջորդ հանդիպումներին, որոնցում ալաշկերտցիները 5 անընդմեջ հաղթանակ տոնեցին ու կրկին ստանձնեցին առաջատարի դերը:

Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցները 7-րդ անգամ են հանդիպելու: «Ալաշկերտը» բացահայտ առավելության է հասել՝ հաղթելով առաջնության 5 հանդիպումներում էլ և Սուպերգավաթի համար մրցավեճում: Ընդ որում առաջնության առաջին 3 խաղերում չեմպիոնը խոշոր հաշվով է հաղթել:

Հիշեցնենք, որ հենց «Ալաշկերտից» 2-րդ շրջանում կրած խոշոր հաշվով պարտությունից հետո իսպանացի Տիտո Ռամալյոն պաշտոնանկ արվեց: Նրա հետ իր կամքով թիմից հեռացավ նաև Արամ Ոսկանյանը:

Մրցակիցների մրցավեճում առավել արդյունավետ է գործել «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը՝ իր օգտին գրանցելով 6 գոլ: «Բանանցից» աչքի են ընկել Վահագն Այվազյանն ու Գևորգ Կարապետյանը՝ խփելով 3-ական գնդակ:

Ընթացիկ առաջնությունում «Բանանցին» հատկապես մեծ տհաճություն են պատճառել Եդիգարյան եղբայրները, որոնք միասին 7 անգամ գրավել են մրցակցի դարպասը: Գոլերից 4-ն իր օգտին է գրանցել առաջնության լավագույն ռմբարկու Արտակ Եդիգարյանը:

«Բանանցից» 4-րդ զգուշացման պատճառով հանդիպումը բաց կթողնի Հակոբ Համբարձումյանը:

Աշոտ Հայրապետյան


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»