Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բանանց» 0–0 «Գանձասար-Կապան». Ոչ-ոքի, որը ձեռնտու էր «Շիրակին» և «Ալաշկերտին» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում «Բանանցն» այսօր հյուրընկալել էր «Գանձասար-Կապանին»:

Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0:

Այս ոչ-ոքին ձեռնտու էր մյուս երկու առաջատարների՝ «Շիրակի» և «Ալաշկերտի» համար, որոնք վաղը հանդիպելու են Գյումրիում: «Գանձասար-Կապանն» իր ակտիվում գրանցել է 46 միավոր և ժամանակավորապես միանձնյա առաջատար է, իսկ «Բանանցը» 20 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է:

Երկրորդ կեսի ամենակարևոր իրադարձությունները՝

90+4՛ Վերջին վայրկյաններն անցնում են փոխադարձ շատ վտանգավոր գրոհներով: Մոտ տարածությունից թնդանոթային հարված կատարեց փոխարինման մտած Վարդան Բակալյանը, բայց գնդակը փոքր բարձրությամբ դուրս անցավ դաշտի սահմաններից:

90+3՛ Անմիջապես հետևեց Արամ Ոսկանյանի թիմի պատասխանը: Արագ հակագրոհի արդյունքում մոտ 25մ հեռավորությունից շեշտակի հարված կատարեց Էմիլ Եղիազարյանը: Բարձր վարպետությամբ աչքի ընկավ Գրիգոր Մելիքսեթյանը:

90+2՛ Կապանյան թիմը վերջնամասում շատ մոտ էր հաջողությանը: Աջ թևից հետևած փոխանցումից հետո գլխի հարված կատարեց Գեղամ Հարությունյանը, բայց դարպասապահը հետ մղեց գնդակը:

90+1՛ Խառնաշփոթ իրավիճակ էր հյուրերի տուգանային հրապարակում: Արա Խաչատրյանը կարողացավ հեռացնել գնդակը:

89՛ Վերջին փոփոխությունը «Գանձասար-Կապանի» կազմում: Լուբամբո Մուսոնդայի փոխարեն խաղը կավարտի Աշոտ Կարապետյանը:

88՛ «Բանանցը» շատ հուսալիորեն է պաշտպանվում: Հյուրերը վերջնամասում գոլային ոչ մի իրական հնարավորություն չեն ունեցել:

86՛ Դեղին քարտ ստացավ Դամիր Մեմովիչը:

84՛ Հարաբերական անդորրը, կարծես, ավարտվեց: Կապանյան թիմը վերջին ուժերն է ներդնում՝ հաղթանակ կորզելու համար:

83՛ Վահագն Այվազյանը վնասվածք ստացավ և պատգարակի օգնությամբ լքեղց խաղադաշտը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մարտին Գրիգորյանը:

78՛ Վալմերսոն Գարսիայի փոխարեն հանդիպումը շարունակում է Վարդան Բակալյանը:

73՛ Նենադ Ինյացի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Հակոբ Հակոբյանը:

67՛ Հյուրերը վտանգավոր դիրքում ստացել էին տուգանային հարվածի իրավունք: Արա Խաչատրյանի հարվածից հետո Արամ Հայրապետյանը մեծ դժվարությամբ հետ մղեց գնդակը:

65՛ «Գանձասար-Կապանն» ամբողջությամբ տիրել է նախաձեռնությանը, բայց մրցակցին առայժմ հուսալիորեն է պաշտպանվում:

63՛ Վալտեր Պողոսյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Էմիլ Եղիազարյանը:

62՛ Աջ թևից սրընթաց անցում կատարեց Լուբամբո Մուսոնդան և արագության հաշվին շրջանցեց բոլոր մրցակիցներին: Այնուհետև հետևեց փոխանցում դեպի կենտրոնում հերթապահող Գեղամ Հարությունյանին, բայց վերջինս անհասկանալի կերպով չկարողացավ հարվածել դարպասին:

58՛ Երկրորդ կեսում ավելի հանգիստ պայքար է ընթանում: Կապանցիների գրոհներն արդեն այնքան վտանգավոր չեն, որքան առաջին խաղակեսում:

55՛ Սարգիս Շահինյանը վտանգավոր դիրքից շեղ հարված կատարեց և անմիջապես փոխարինվեց: Նրա փոխարեն հանդիպումը շարունակում է Ռաֆայել Ղազարյանը:

51՛ Լուբամբո Մուսոնդան վտանգավոր հարված կատարեց մոտ 25մ հեռավորությունից: Գնդակը փոքր բարձրությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից:

48՛ Նենադ Ինյացը մոտ 20մ հեռավորությունից հարված կատարեց, բայց Գրիգոր Մելիքսեթյանը հեշտությամբ տիրեց գնդակին:

Առաջին կեսի ամենակարևոր իրադարձությունները՝

10՛ Ընթանում է անզիջում պայքար:

18՛ Սարգիս Շահինյանի կատարած փոխանցումից հետո գլխի հարված կատարեց Դամիր Մեմովիչը, սակայն Նենադ Ինյացը դարպասային գծի վրայից հեռացրեց գնդակը:

20՛  Առաջին փոփոխությունը «Բանանցի» կազմում: Արամ Բարեղամյանի փոխարեն խաղը շարունակում է Կարեն Հարությունյանը:

23՛ Կապանյան թիմն ամբողջությամբ տիրել է նախաձեռնությանը: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարված կատարեց Հայկ Իշխանյանը, բայց գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

28′ Կապանցիներն աջ թևում ստացել էին տուգանային հարվածի իրավունք: Արա Խաչատրյանի փոխանցումից հետո գնդակին հասավ Դամիր Մեմովիչը: Նրա գլխի հարվածը մի փոքր բարձր ընթացավ:

33՛ «Բանանցի» կազմում զգուշացվեց Հակոբ Համբարձումյանը:

34՛ Երևանյան թիմը կարողացավ որոշ չափով հավասարեցնել հանդիպման ընթացքը և գնդակը տեղափոխել խաղադաշտի կենտրոն:

36՛ Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմի շարժիչ ուժը կրկին եզրերում հանդես եկող Լուբամբո Մուսոնդան և Վալմերսոն Գարսիան են: Նրանց սրընթաց արագության դեմ պայքարելը գնալով ավելի բարդ խնդիր է դառնում մրցակիցների համար:

40՛ Լուբամբո Մուսոնդան աջ եզրից գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակում գտնվող Վալմերսոնին: Վերջինս մեծ դժվարությամբ հասավ գնդակին և գլխի հարվածն իր մեջ մեծ վտանգ չէր պարունակում:

45՛ Թիմերը գնացին ընդմիջման:

Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

«Բանանց». 70. Արամ Հայրապետյան, 2. Հակոբ Համբարձումյան, 19. Վլատկո Դռոբառով, 3. Գևորգ Խուլոյան, 23. Նարեկ Պետրոսյան, 7. Արամ Բարեղամյան (20. Կարեն Հարությունյան), 11. Նաիրի Մինասյան, 8. Վալտեր Պողոսյան (14. Էմիլ Եղիազարյան), 18. Վահագն Այվազյան (6. Մարտին Գրիգորյան), 10. Նորայր Գյոզալյան, 12. Նենադ Ինյաց (5. Հակոբ Հակոբյան):

Մնացին պահեստայինների նստարանին՝ 1. Գրիգոր Մակարյան, 25. Ժիրայր Մարգարյան, 13. Հայկ Ոսկանյան:

Գլխավոր մարզիչ՝ Արամ Ոսկանյան:

«Գանձասար-Կապան». 12. Գրիգոր Մելիքսեթյան, 23. Արա Խաչատրյան, 13. Դամիր Մեմովիչ, 18. Հայկ Իշխանյան, 5. Ալեքսանդր Պետրոսյան, 20. Արթուր Յուզբաշյան, 8. Սարգիս Շահինյան (7. Ռաֆայել Ղազարյան), 11. Լուբամբո Մուսոնդա (17. Աշոտ Կարապետյան), 10. Վալմերսոն Գարսիա (88. Վարդան Բակալյան), 22. Գեղամ Հարությունյան, 28. Կլաուդիր Մարինի:

Մնացին պահեստայինների նստարանին՝ 30. Ֆիլիպ Իլիկ, 3. Էդվարդ Կպոդո, 19. Վասպուրակ Մինասյան, 31. Արթուր Ադամյան:

Գլխավոր մարզիչ՝ Աշոտ Բարսեղյան:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում