Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բալոտելին ջարդել է Ռայոլայի «Բենտլին»

«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, որ երբևէ չի զայրացել իտալացի ֆուտբոլիստի վրա, եթե նույնիսկ նա խելքից դուրս արաքներ է արել:

«Բալոտելին ֆենոմեն է, բայց Մարիոն, Մարիոն է: Բալոտելիի բախտը բերել է, որ նրան որդեգրել են այդպիսի հրաշալի մարդիկ, սակայն նա ստիպված է եղել ապրել այնպիսի քաղաքում, որը լի է ռասիզմով: Նա դժվար մանկություն է ունեցել և նա միշտ այդպիսին է եղել բնավորությամբ: Եթե նա ունենար Զլատանի մտածողությունը, ապա արդեն հաղթած կլիներ 4 «Ոսկե գնդակ»: Մարիոն խելագար է, բայց ես նրան ամեն ինչ ներում եմ, քանի որ նա հիանալի տղա է:

Մի անգամ նա ինձ խնդրեց տալ «Բենտլիս» մի շրջան վարելու համար: Իսկ ես ասացի. «Մարիո, 2 գոլ խփի «Մարսելի» համար, հետո կխոսենք»: Հետո այդ խոսակցությունը թռավ իմ մտքից: Բայց որոշ ժամանակ անց կինս ինձ ասում է. «Զանգահարում է Մարիոն, հիմա կփոխանցեմ խոսափողը», այնուհետև լսում է, թե ինչպես է Մարիոն գոռում է և ասում. «Մինո, բանալիները»:

Ես պահեցի խոստումս: Բալոտելին գնաց ակումբ, այնուհետև ավտոմեքենայովս բախվեց սյանը: Հետո զանգեց ինձ և ասաց. «Մինո, ներիր ինձ» ես ներեցի նրան: Չեմ կարող զայրանալ այդ տղայի վրա: Մարիո մինչև հիմա կարող է բարձր մակարդակի ֆուտբոլ ցույց տալ: Իսկ վերջին ժամանակներս ֆուտբոլը դարձել է իր կյանքի իմաստը, նա շատ է փոխվել դստեր ծնունդից հետո: Ի դեպ Պիան շատ նման է Մարիոյին, նրա նման խելագար է»,-ասել է Ռայոլան Il Giornale-ի հետ զրույցում:


Բալոտելին կարող է տեղափոխվել Իսպանիա

Իբրահիմովիչի գործակալ. «Զլատանի ոտքն այնքան ուժեղ է, որ բժիշկը ցանկանում է հետազոտել այդ հզորությունը բուժումից հետո»

Ռայոլա. «Իբրահիմովիչի կարիերան ավարտված չէ»

ՊՍԺ-ն պարտվեց «Նիցային» և կորցրեց չեմպիոն դառնալու շանսերը (տեսանյութ)

Մարիո Բալոտելին ծաղրել է Քիմ Քարդաշյանին (լուսանկար)

Ռայոլան Դոնարումայի ծառայությունները առաջարկել է «Ինտերին»

Ինչպես է Բալոտելին զննում անցնում օդանավակայանում (տեսանյութ)

Ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերը ավարտվում են այս ամռանը

Մարիո Բալոտելին խոսում է հայերեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մինո Ռայոլայի ևս մեկ հաճախորդ կտեղափոխվի՞ «Մանչեսթեր Յունայթեդ»

Ռայոլան մեկնել է ԱՄՆ՝ Իբրահիմովիչի տրանսֆերը քննարկելու

Ռայոլա. «Զլատանը միակն է, որ հաջողության կհասնի անգամ Մարսի կամ Լուսնի վրա»

Ռայոլա. «Դոնարուման ոչ թե արժանի է ուժեղ «Միլանի», այլ ուժեղ թիմի»

Մարիո Բալոտելին որակազրկվել է (տեսանյութ)

Թոնի Շապրոն. «Հեռացրի խաղադաշտից Բալոտելիին, քանի որ նա վիրավորեց ինձ» (տեսանյութ)

Իբրահիմովիչը՝ «Նապոլիո՞ւմ»