Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բալոտելին ջարդել է Ռայոլայի «Բենտլին»

«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, որ երբևէ չի զայրացել իտալացի ֆուտբոլիստի վրա, եթե նույնիսկ նա խելքից դուրս արաքներ է արել:

«Բալոտելին ֆենոմեն է, բայց Մարիոն, Մարիոն է: Բալոտելիի բախտը բերել է, որ նրան որդեգրել են այդպիսի հրաշալի մարդիկ, սակայն նա ստիպված է եղել ապրել այնպիսի քաղաքում, որը լի է ռասիզմով: Նա դժվար մանկություն է ունեցել և նա միշտ այդպիսին է եղել բնավորությամբ: Եթե նա ունենար Զլատանի մտածողությունը, ապա արդեն հաղթած կլիներ 4 «Ոսկե գնդակ»: Մարիոն խելագար է, բայց ես նրան ամեն ինչ ներում եմ, քանի որ նա հիանալի տղա է:

Մի անգամ նա ինձ խնդրեց տալ «Բենտլիս» մի շրջան վարելու համար: Իսկ ես ասացի. «Մարիո, 2 գոլ խփի «Մարսելի» համար, հետո կխոսենք»: Հետո այդ խոսակցությունը թռավ իմ մտքից: Բայց որոշ ժամանակ անց կինս ինձ ասում է. «Զանգահարում է Մարիոն, հիմա կփոխանցեմ խոսափողը», այնուհետև լսում է, թե ինչպես է Մարիոն գոռում է և ասում. «Մինո, բանալիները»:

Ես պահեցի խոստումս: Բալոտելին գնաց ակումբ, այնուհետև ավտոմեքենայովս բախվեց սյանը: Հետո զանգեց ինձ և ասաց. «Մինո, ներիր ինձ» ես ներեցի նրան: Չեմ կարող զայրանալ այդ տղայի վրա: Մարիո մինչև հիմա կարող է բարձր մակարդակի ֆուտբոլ ցույց տալ: Իսկ վերջին ժամանակներս ֆուտբոլը դարձել է իր կյանքի իմաստը, նա շատ է փոխվել դստեր ծնունդից հետո: Ի դեպ Պիան շատ նման է Մարիոյին, նրա նման խելագար է»,-ասել է Ռայոլան Il Giornale-ի հետ զրույցում:


Բալոտելին կարող է տեղափոխվել Իսպանիա

ՊՍԺ-ն պարտվեց «Նիցային» և կորցրեց չեմպիոն դառնալու շանսերը (տեսանյութ)

Մարիո Բալոտելին ծաղրել է Քիմ Քարդաշյանին (լուսանկար)

Ինչպես է Բալոտելին զննում անցնում օդանավակայանում (տեսանյութ)

Ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերը ավարտվում են այս ամռանը

Մարիո Բալոտելին խոսում է հայերեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարիո Բալոտելին որակազրկվել է (տեսանյութ)

Թոնի Շապրոն. «Հեռացրի խաղադաշտից Բալոտելիին, քանի որ նա վիրավորեց ինձ» (տեսանյութ)

Բալոտելին արձագանքել է Ժեզուշի՝ մեծ աղմուկ հանած հայտարարությանը (լուսանկար)

Մոուրինյո. «Կարող էի 200 էջանոց գիրք գրել Բալոտելիի մասին, սակայն այն կլիներ ոչ թե դրամա, այլ կատակերգություն»

2017-ի ամռան ազատ գործակալների քսանյակը

Բալոտելի. «Եթե վնասվածք չստանամ, կնվաճեմ «Ոսկե գնդակը»

Բալոտելի. «Նախագա՛հ Բեռլուսկոնի, ինչո՞ւ եք իմ անունը շահարկում քաղաքականությունում»

Բալոտելին կարող էր հայտնվել Լա լիգայում

Մարիո Բալոտելին սպասում է իր եղբոր Ջորջիո Պետրոսյանի գրքին (լուսանկար)

Մարիո Բալոտելին նշել է իր ամենալավ ու ամենավատ մարզիչներին