Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բալոտելի. «Մի օր կհաղթեմ Ոսկե գնդակը»

«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելին, որը ավարտված մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Միլանի» կազմում, պատմել է, թե ինչու վերջին ժամանակներս իր մակարդակի խաղ չի ցուցադրում, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ մի օր կնվաճի Ոսկե գնդակը:

«Վերջին 2 տարիները ես իմ մակարդակին համապատասխան խաղ չցուցադրեցի: Ես ֆիզիկական առումով դժվարություններ ունեի և կային այլ խնդիրներ, որոնց պատճառով ես ինձ իմ ափսեի մեջ չէի զգում: Իտալիայի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ճիշտ որոշում կայացրեց, որ չընդգրկեց ինձ ԵՎՐՈ-2016-ի հայտացուցակում: Ես էլ նման կերպ կվարվեի:  Իսկ իսկական Բալոտելիին բոլորը մարզիչները կընգրկեն իրենց թիմում: Գնահատման 10 բալային համակարգով ես ինձ կգնահատեի 5, սակայն կամաց-կամաց պետք է հասնել 10-ի: Մի օր կնվաճեմ Ոսկե գնդակը:

Որտե՞ղ  եմ խաղալու հաջորդ մրցաշրջանում: Հույս ունեմ, որ «Լիվերպուլում»,-Tuttomercatoweb-ն է մեջբերում իտալացի ֆուտբոլիստի խոսքերը: