Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բադալյանների հերթական աջակցությունը զոհված զինծառայողների ընտանիքներին

Վահե Բադալյան

Նոյեմբերի 28-ին Երկրապահ կամավորների միությունում տեղի ունեցավ 2016 թվականին զոհված զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության հանձնման միջոցառում:

Բադալյանների ընտանիքի բարեգործական այս նախաձեռնությունն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ:

Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները, ովքեր հանդիսանում են «Կովկաս», «Ֆասթ կրեդիտ», «Վիվառո» ընկերությունների հիմնադիրներ, մեկական միլիոն դրամ նվիրաբերեցին 2016 թվականին զոհված զինվորականների ընտանիքներին, ներառյալ ապրիլյան պատերազմի ընթացքում զոհվածների, որոնց թիվն այս տարի հասել էր 129-ի:

Վահե Բադալյանը ելույթի մեջ նշեց, որ ցավոք, այս տարի զոհերի թիվն ավելացել է, բայց նրանք իրենց կյանքը նվիրաբերել են մեր բոլորիս երազած Հայաստանի համար: Նա հույս հայտնեց, որ 2017 թվականը կլինի խաղաղության տարի:

Դրամական օգնության հանձնումից հետո շնորհակալական խոսքով հանդես եկավ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը Վահե Բադալյանին պարգևատրեց կրթության և գիտության  նախարարության ոսկե հուշամեդալով՝ մատաղ սերնդի և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի և «Պատանի երկրապահ» ճամբարային ռազմաուսումնական հավաքներին աջակցություն ցուցաբերելու համար:

Իր եզրափակիչ ելույթում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ևս շնորհակալություն հայտնեց գործարար եղբայրներին՝ ավանդույթ դարձած նախաձեռնության համար: Նրանց ծնողները՝ Ռոմիկ Բադալյանը և Անահիտ Մարգարյանը պարգևատրվեցին «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալներով: Իսկ Վահե Բադալյանին հանձնվեց «ԵԿՄ 25 տարի» հոբելյանական մեդալ:

  • 11

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը