Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բաբկեն Բագրատյանը 11-րդն է Աշխարհի պատանիների առաջնությունում

Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթանում է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող 8 մարզիկներից այսօր պայքարի մեջ դուրս եկավ 62 կգ քաշային Բաբկեն Բագրատյանը: 16-ամյա հայ ծանրորդը պոկում վարժությունում հաջողությամբ իրացրեց 3 մոտեցումն էլ և գրանցեց 110 կգ արդյունքը, իսկ հրում վարժությունում գրանցեց 135 կգ:

Երկամարտի 245 կգ արդյունքով Բագրատյանը հանգրվանեց 11-րդ հորիզոնականում:

Վաղը հայ պատանի ծանրորդներից մրցահարթակ դուրս կգան մինչև 69 քաշային քաշային Ռաֆիկ Հարությունյանը և Արմեն Գրիգորյանը: Վերջիններս ընդգրկված են A խմբում:

Նշենք՝ «Vivaro News Armenian Sport» ֆեյսբուքյան էջի միջոցով ուղիղ հեռաձարկմամբ կարող եք հետևել հայ մարզիկների ելույթներին: