Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ազգերի լիգա. Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հայտնվել նույն լիգայում, բայց ոչ խմբում

Հայաստանի ազգային հավաքականը և Ադրբեջանի ընտրանին կարող են հայտնվել Ազգերի լիգայի նույն զամբյուղում, բայց ոչ խմբում: Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այս որոշումը կշարունակի ուժի մեջ լինել մինչև վիճակահանությունը, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 15-ին:

ԱԱ 2018թ. որակավորման փուլում Ղազախստանի հավաքականի նկատմամբ հաղթանակի հասնելուց հետո մեր հավաքականը 4-րդ զամբյուղից տեղափոխվեց 3-րդ:

Ներկա պահին այսպիսի տեսք ունի 3-րդ զամբյուղը ՝

Հայաստան, Ռումինիա, Նորվեգիա, Հունաստան, Շոտլանդիա, Սլովենիա,  Դանիա, Իսրայել, Սերբիա,  Բուլղարիա, Ալբանիա, Մոնտենեգրո, Լիտվա, Կիպրոս, Ադրբեջան,

Նշենք, որ վիճակահանության ժամանակ հավաքականները կբաժանվեն 3 տարբեր խմբի, մեկ խմբում կլինի 3 հավաքական, իսկ մյուս երկուսում ՝ 4: