Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ազատ ոճի ըմբիշ Նարեկ Սիրունյանը մեդալ է նվաճել Ստամբուլի մրցաշարում

Ստամբուլում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դոգուի անվան 45-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը ևս մեկ մեդալ է նվաճել հայկական թիմի համար:

Սիրունյանը մի քանի ժամկետից շուտ հաղթանակներից հետո պարտվել է միայն եզրափակչում ու նվաճել արծաթե մեդալ: Մեր մյուս ըմբիշները՝ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը եւ 97 կգ քաշայիններ Գեորգի Կետոեւն ու Շամիր Աթյանը, դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ստամբուլում նվաճեց մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: