Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Այսօր պայքարի դուրս կգա հունահռոմեական ոճի 4 ըմբիշ (տեսանյութ)

Սերբական Նովի Սադ քաղաքում այսօր մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Այս կարևոր ստուգատեսին Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են 59 կգ քաշային կարգ՝ Գևորգ Ղարիբյանը, 66 կգ՝ Կարեն Ասլանյանը, 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյանը, 75 կգ՝ Կարապետ Չալյանը, 80 կգ՝ Սարգիս Քոչարյանը, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: 130 կգ քաշային կարգում պայքարի մեջ դուրս կգա Վաչիկ Եղիազարյանը:

Այսօր՝ մայիսի 6-ին, հայ մարզիկներից մրցագորգը կտրամադրվի Գևորգ Ղարիբյանին, որը պայքարի կսկսի 1/8 եզրափակչից և նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Տալեհ Մամադովը:

Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Կարեն Ասլանյանը հակառակորդը 1/8 եզրափակչում կլինի թուրք Ատաքան Յուքսելը:

Վաչիկ Եղիազարյանը նույնպես կսկսի 1/8 եզրափակչից և կմրցի հույն Նիկոլաս Լեոնի հետ:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի լիտվացի Վիլիուս Լաուրինատիսի հետ:

Նշենք՝ որակավորման փուլի գոտեմարտերը կկայանան 12:00-ին, իսկ 21:00-ին տեղի կունենան նախ բրոնզե մեդալների համար գոտեմարտերը, այնուհետև եզրափակիչ փուլի մրցումները:

Արթուր Ալեքսանյանի, Գևորգ Ղարիբյանի, Կարեն Ասլանյանի  և Վաչիկ Եղիազարյանի կշռման արարողությունը Եվրոպայի առաջնությունում՝


Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Արթուր Ալեքսանյանը հաղթում է սփոփիչ գոտեմարտում

Արթուր Ալեքսանյանը պարտվում է քառորդ եզրափակչում

Ըմբշամարտի ԵԱ. Ասլանյանը պարտվում է թուրք ըմբիշին, Ղարիբյանը՝ ադրբեջանցուն

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայտացուցակը

Կիևի մրցաշար. Սարգիս Քոչարյանն ու Արթուր Շահինյանը եզրափակչում են

Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» մրցանակի

Կիևի մրցաշարին Հայաստանը կներկայանա 10 ըմբիշով

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցն այս տարի նոր շենք կունենա

Հունահռոմեական ոճի ըմբիշները առաջադիմել են վարկանշային աղյուսակում

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Փարիզի մրցաշարը

6 ըմբիշ կմասնակցի Փարիզի միջազգային մրցաշարին

Տեղի է ունեցել տարվա լավագույն մարզիկների պարգևատրումը (լուսանկարներ)

Արթուր Ալեքսանյան.«Հանդիպեցի ֆուտբոլիստների հետ, և նրանք հաղթեցին 3 տարի ընդմիջումից հետո»