Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Այսօր ելույթ կունենա մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանը

Հուրի Գեբեշյան

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի առաջին կին օլիմպիականը մարմնամարզությունից ամերիկահայ Հուրի Գեբեշյանը: 27-ամյա մարզուհին օլիմպիական վարկանիշ է նվաճել այս տարվա ապրիլին` Թեսթ-Իվենտի արդյունքում: ԱՄՆ-ում մարզվող Գեբեշյանի մարզիչը Լևոն Կարախանյանն է:

Ի՞նչ ձևերում է հանդես գալու
Գեբեշյանը հանդես է գալիս բազմամարտում, որը կանանց համար ներառում է 4 վարժություններ` ազատ վարժություն, վարժություններ մարմնամարզական գերանի և զուգափայտի վրա, հենացատկ: Հայ մարզուհին ընդգրկված է երկրորդ ենթախմբում:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Գեբեշյանի ենթախումբը ելույթները կսկսի Երևանի ժամանակով 18:30-ին: Որակավորման վերջնական արդյունքը պարզ կդառնա բոլոր 5 ենթախմբերի ելույթների ավարտից հետո, Երևանի ժամանակով` գիշերը 5:00-ից ոչ շուտ:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Հուրի Գեբեշյանը մեդալների իրական հավակնորդ չէ: Որակավորման փուլի հաղթահարումն արդեն իսկ մեծ նվաճում կլինի հայ մարզուհու համար: Նրա հաղթանակի համար Վիվառոն գործակիցներ չի սահմանել:


Աջակցենք Հուրի Գեբեշյանին ճանաչվել Ms. Health & Fitness 2017

Հուրի Գեբեշյանը հավակնում է տարվա «Լավագույն արտասահմանցի մարզուհի» կոչմանը

Մարմնամարզության և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչները ներկայացրել են հաշվետվությունները Ռիո-2016-ից

Հուրի Գեբեշյանի հնարքը պաշտոնապես հաստատվել է մարզուհու անունով

Հուրի Գեբեշյան.«Ինձ հաջողվեց պատմություն կերտել Հայաստանի համար»

Ռիո-2016.Հուրի Գեբեշյանը չի հաղթահարել որակավորման փուլը

Հուրի Գեբեշյանի արտասովոր մարզակոշիկը (լուսանկար)

Ռիո 2016. Խաղերից հետո Գեբեշյանը կավարտի մարզական կարիերան

Ռիո 2016. Հուրի Գեբեշյանն ավարտեց ելույթը բազմամարտում

Ռիո 2016. Պատմական ելույթ ունեցավ Հուրի Գեբեշյանը (տեսանյութ)

Օգոստոսի 7. Հայ մարզիկների ելութների ժամանակացույցը

Հուրի Գեբեշյանը՝ The Guardian-ի «100 օլիմպիականներ, որոնց պետք է դիտել» ցանկում

Մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է ձեռք բերել