Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Այդ հեռացումն ուղղակի ծիծաղելի էր». «Բարսելոնան» կբողոքարկի Սուարեսի կարմիր քարտը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն Իսպանիայի գավաթի շրջանակներում «Ատլետիկոյի» հետ խաղի վերջնամասում ստացավ երկրորդ դեղին քարտը՝ Կոկեի հետ օդային պայքարում կոպիտ խաղալու համար:

Միջադեպի մասին հարցին ուրուգվայցի խաղացողը պատասխանել  է. «Ինձ համար այդ հեռացումը կանխատեսելի էր և ուղղակի ծիծաղելի: Մրցավարն ինձ բացատրություն չտվեց: Այնտեղ որևէ խախտում չկար, ես ոչինչ չէի արել, բայց ինքներդ էլ հասկանում եք իրավիճակը: Հուսով եմ՝ ակումբը կշտկի իրավիճակը»:

«Բարսելոնայի» ղեկավարությունն ու գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում են, որ սա հերթական մրցավարական սխալն է և մտադիր են բողոքարկել մրցավարի որոշումը:

Պահպանելով նվազագույն առավելություն ՝ «Բարսելոնան»  Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում է, սակայն Սուարեսը չի կարողանա օգնել իր թիմին, եթե   ակումբի ղեկավարությունը հաջողության չհասնի:


Դիեգո Կոստայի օրերը «Չելսիում» հաշվված են

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Սիմեոնեն ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» և ՊՍԺ-ի հարձակվողներին

Ի՞նչ ասաց Ռոնալդուն Տորեսին (տեսանյութ)

2 վիճելի դրվագ «Ատլետիկո» – «Ռեալ» խաղում. Իսկ Դուք ի՞նչ եք կարծում (քվեարկություն)

Կրիշտիանո Ռոնալդու. ««Ատլետիկոյի» բախտը բերեց. Մենք երկու հանդիպումներում էլ ավելի լավ էինք խաղում»

«Ռեալը» կրկին վերջ է դնում «Ատլետիկոյի» երազանքին և անցնում եզրափակիչ (տեսանյութ)

«Ատլետիկո» – «Ռեալ» ՝ առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Սաուլի և Գրիզմանի գոլերը հույս են տալիս «Ատլետիկոյին» (տեսանյութ)

«Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգա. «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ». Հավանական մեկնարկային կազմեր

Կոնտեն և Սիմեոնեն կարող են տեղափոխվել Իտալիա

Հայտնի է՝ ով կսպասարկի «Ատլետիկո»- «Ռեալ» հանդիպումը

Տեո Էրնանդեսը բուժզննում է անցել «Ռեալում»

«Ատլետիկոն» սրել է լարվածությունը «Ռեալի» հետ թվիթերյան գրառումով

Պարզվել է՝ ինչ է իրականում Սիմեոնեն խնդրել Մորատայից