Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Australian Open-2018. Ֆեդերերն ու Շարապովան շարժվում են առաջ

Թենիսի այս տարվա «Մեծ Սաղավարտի» առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանն առանց ավելորդ խնդիրների հաղթահարեց Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացի վարպետը 3 սեթում առավելության հասավ սլովակ Ալյաժ Բեդենեի նկատմամբ՝ 6-3 6-4 6-3: Հանդիպումը տևեց մոտ 1 ու կես ժամ: Հաջորդ փուլում շվեյցարացուն սպասելու է գերմանացի Յան Լեննարդ Շտրուֆը:

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ևս 3 սեթում պայքարից դուրս թողեց ամերիկացի Դոնալդ Յանգին՝ 6-1 6-3 6-4: 2-րդ շրջանում է նաև մեկ այլ շվեյցարացի Ստեն Վավրինկան: Այս մրցաշարի 2014 թվականի հաղթողը ուժեղ էր լիտվացի Ռիկարդաս Բերանկիսից՝ 6-4 6-4 2-6 7-6: Իսկ ահա կանադացի Միլոշ Ռաոնիչը պայքարը լքեց հենց առաջին փուլում՝ պարտվելով սլովակ Լուկաշ Լացկոյին:

Կանանց մրցապայքարում սպասելի հաղթանակ տարավ աշխարհի նակին առաջին ռակետ Մարիա Շարապովան: Որակազրկման պատճառով երկար ժամանակ բաց թողած ռուս թենիսիստուհին հաղթեց Տատյանա Մարինային՝ 6-1 6-4: Հաջորդ փուլում են նաև Անժելիկ Կերբերը, Սիմոնա Հալեպը և Գարբինյե Մուգուրուսան: Իսկ ահա Պետրա Կվիտովան, Կոկո Վանդեվեգեի ու Սլոան Սթիվենսի պես պարտություն կրեց ու լքեց պայքարը:


Ֆեդերերը ջախջախեց Դիմիտրովին ու դարձավ Ռոտերդամի մրցաշարի հաղթող (տեսանյութ)

Ռոջեր Ֆեդերերը նորից աշխարհի առաջին ռակետն է (տեսանյութ)

Մարտում մնացել են միայն ծերունիները. 3 պատճառ, թե ինչու պետք է Ֆեդերերն ու Նադալը խաղան հավերժ

Australian Open. Ֆեդերերն անկասելի է (տեսանյութ)

Ցուցանիշ, որը հաստատում է՝ Ռոջեր Ֆեդերերն «այլմոլորակային» է

Մեկնարկում է Australian Open-ը. Հայտնի են Ֆեդերերի ու Նադալի մրցակիցները

Զվարճալի դեպք Ֆեդերեր-Բենչիչ եւ Վանդեվեգե-Սոկ միքս զույգերի հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Գրեգոր Դիմիտրովի անձնական ռեկորդը

Ամփոփիչ մրցաշար. Հայտնի դարձավ կիսաեզրափակիչի երկրորդ մասնակիցը

Ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերը դուրս եկավ կիսաեզրափակիչ

2017թ. առաջին ռակետի անունը հայտնի է

Ռոջեր Ֆեդերերը Շանհայի ATP «Մասթերս-1000» մրցաշարի եզրափակչում հաղթեց Ռաֆայել Նադալին

Ֆեդերերը նշել է, թե ում հետ ամենից շատ կցանկանար խաղալ

ATP. Նադալն առաջ պոկվեց Ֆեդերերից

Բլոքբաստերը հետաձգվեց, կանանց դասակարգման աղյուսակում էլ նորից խառն է. US Open-ի խաղային օրվա ԹՈՓ-5 իրադարձությունները

Հայտնի է Էնդի Մարեյի վերականգնման ժամկետը