Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ատլետիկո» – «Բարսելոնա». Խաղից առաջ

  • Չեմպիոնների լիգա. ¼ եզրափակիչ, պատասխան խաղ
  • «Ատլետիկո»«Բարսելոնա»
  • «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտ, Մադրիդ
  • Ապրիլի 13, ժամը 22:45
  • Առաջին խաղ՝ «Բարսելոնա» 2-1 «Ատլետիկո»

 Խաղից առաջ

Մի ամիս առաջ թվում էր, թե «Բարսելոնային» քչերը կարող են կանգնեցնել: Սակայն, օրեր առաջ, Լուիս Էնրիկեի թիմին կանգնեցրեց նույնիսկ համեստ «Ռեալ Սոսյեդադը»: «Բարսելոնայի» ճգնաժամը սկսվեց «Վիլյառեալի» դեմ ոչ ոքիով, որից սկսած կատալոնացիները Լա Լիգայի երեք խաղերում 8 միավոր են կորցրել: Նման բան չէր եղել «Բարսայի» հետ 2009 թվականից ի վեր:

Իհարկե, «Բարսելոնայի» խնդիրները փոխկապակցված են Լիոնել Մեսիի մարզավիճակի անկման հետ: Արգենտինացին գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել արդեն 4 խաղ շարունակ: Մեսիի 500-րդ գոլը դեռ ուշանում է, մինչդեռ Կրիշտիանու Ռոնալդուն երեկ արդեն իր 93-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայում՝ 10 գոլով առաջ պոկվելով մրցակցից:

hi-res-56f86c2396b64fece24199a1cbb66d9c_crop_exact

Մեսիի գոլը շատ պետք կգա «Բարսելոնային» այս խաղում: Թեև «Բարսան» Լուիս Էնրիկեի գլխավորությամբ հաղթել է «Ատլետիկոյի» դեմ բոլոր 7 խաղերում, սակայն կատալոնացիների հիշողությունից դեռ չի ջնջվել 2 տարվա վաղեմության քառորդ եզրափակիչ հանդիպումը «Վիսենտե Կալդերոնում», երբ տանտերերը հաղթեցին 1-0 հաշվով և արդյունքում մրցաշարից դուրս թողեցին «Բարսելոնային»: Դա կատալոնացիների վերջին խաղն էր ՉԼ-ում, երբ նրանք հեռացան խաղադաշտից առանց դարպասի գրավման:

«Ատլետիկոյի» համար սա շատ լավ հնարավորություն է՝ նախապես բավականին բարդ թվացող դիմակայությունում իր կամքը թելադրելու համար: Թեև Ֆեռնանդո Տորեսի բացակայությունն իրեն զգացնել կտա, սակայն Էլ Նինյոն իր գոլով բավականին լավ դիրքում թողեց իր թիմին՝ սեփական դաշտում առավելություն զարգացնելու համար: Կարևորը՝ չթողնել, որ «Բարսելոնան» վերադառնա:

«Բարսելոնայի» համար այս խաղը կարող է վճռորոշ դառնալ՝ կամ վերականգնել նրանց հաղթական ուղին, կամ էլ փլուզել նրանց բոլոր սպասելիքները, որ կառուցվել էին ողջ մրցաշրջանի ընթացքում: Էնրիկեն լավագույն բնորոշումն է տվել իրավիճակին. «Այսօր առաջինն է այն եզրափակիչներից, որ մեզ սպասվում է մրցաշրջանի ավարտին»:

Հավանական մեկնարկային կազմեր

«Ատլետիկո»Օբլակ – Ֆելիպե Լուիս, Գոդին, Հերնանդես, Խուանֆրան – Կոկե, Գաբի, Նիգես – Կարասկո, Կորեա, Գրիզման
«Բարսելոնա»Շտեգեն – Ալբա, Պիկե, Մասկերանո, Ալվես – Ինիեստա, Բուսկետս, Ռակիտիչ – Նեյմար, Սուարես, Մեսի

Հանդիպմանը չեն մասնակցի

«Ատլետիկո»Տիագո (վնասվածք), Տորես (որակազրկում)
«Բարսելոնա»Ռաֆինյա, Ժերեմի Մաթյո, Սանդրո (բոլորը՝ վնասվածք)

Հետաքրքիր փաստեր

  • «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները «Բարսելոնայի» դեմ վերջին 5 խաղերում 5 կարմիր քարտ են ստացել, մինչդեռ կատալոնացիները նույն ժամանակահատվածում՝ ոչ մի:
  • Վերջին անգամ ՉԼ խաղում «Բարսելոնան» գոլ չի խփել 2014թ. նույն «Վիսենտե Կալդերոնում» կայացած խաղում, երբ պարտվեց 1-0:
  • «Ատլետիկոն» ամենաքիչ գնդակներն է խփել ՉԼ ներկայիս խաղարկության քառորդ եզրափակչի մասնակիցների շարքում՝ ընդամենը 9:
  • «Բարսելոնան» հաղթել է «Ատլետիկոյի» դեմ իր վերջին բոլոր 7 խաղերում՝ բոլոր մրցաշարերում:
  • «Բարսելոնան» իսպանական թիմերի դեմ վերջին 13 եվրոգավաթային խաղերում ընդամենը մեկ անգամ է կարողացել դարպասն անառիկ պահել:

Միմյանց դեմ

05/04/16 «Բարսելոնա» 2-1 «Ատլետիկո»
30/01/16 «Բարսելոնա» 2-1 «Ատլետիկո»
12/09/15 «Ատլետիկո» 1-2 «Բարսելոնա»
17/05/15 «Ատլետիկո» 0-1 «Բարսելոնա»
29/01/15 «Ատլետիկո» 2-3 «Բարսելոնա»


Թոփ 10 ամենահարուստ ֆուտբոլային ակումբներն աշխարհում. Deloitte-ի նոր զեկույցը

Լուիս Սուարեսը ռեկորդային ցուցանիշ է գրանցել «Բարսելոնայում»

Ջախջախիչ հաղթանակ. «Բետիսը» 1 խաղակես դիմացավ «Բարսելոնայի» դեմ (տեսանյութ)

Ռաֆինյան ժամանել է Միլան. Շուտով պաշտոնական հայտարարություն կլինի (լուսանկար)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Բետիսի» դեմ խաղի համար

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բետիսի» հետ հանդիպման համար

Հայտնի է Կոուտինյոյի հավանական նորամուտի օրը «Բարսելոնայի» կազմում

«Բարսելոնայում» հաստատել են, որ շուտով հրաժեշտ կտան ֆուտբոլիստներից մեկին

«Ատլետիկոն» միավորներ կորցրեց «Ժիրոնայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնան» Գրիզմանի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

«Բարսելոնան» և «Ինտերը» վերջնական համաձայնություն են ձեռք բերել

Թոփ-5 ֆուտբոլային հանդիպում, որ պետք է դիտել հանգստյան օրերին (հունվարի 20-21)

Fox Sports.«Բարսելոնան» 7 համարի մարզաշապիկը պահել է ավելի «կարևոր տրանսֆերի» համար

«Բարսելոնայի» կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիրը

Միքայել Լաուդրուպ. «Դիբալան Մեսի չէ»

Պաշտոնական. Ժերար Պիկեն նոր պայմանագիր ստորագրեց «Բարսելոնայի» հետ