Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշխարհի  գավաթ. Հայաստանը 2-րդն է մեդալային հաշվարկում

Քաթարի մայրաքաղաք Դոհայում արդեն ավարտվել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 10-րդ խաղարկությունը:

Այս մրցաշարին Հայաստանի պատվիրակությունը մեկնել էր հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորության ներքո, որը ընդգրկված էր նաև  առաջնությունը սպասարկող մրցավարների շարքում: Հակոբ Սերոբյանին այս կարևոր ստուգատեսում օգնում էին մարզիչներ Կարեն Բաղդասարյանը և Արտյոմ Ավետիսյանը: Վերջիններիս սաները կարողացան բարձր պահել իրենց հայրենիքի անունը և Հայաստան կվերադառնան մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով:

Արթուր Թովմասյան. Հայ մարմնամարզիկը մեկ տարի ծնկի վնասվածքի պատճառով բացակայելուց փայլեց և՛ որակավորման փուլում, և՛ եզրափակչում: Ժպտերես այս մարզիկը բոլորին ապացուցեց, որ նա վերադարձել է միջազգային ասպարեզ՝ միայն պատվո հարթակին կագնելու և ֆավորիտների համար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու: Կարեն Բաղդասարյանի սանը իր սիրելի օղակներ վարժությունում գրանցեց 15.133 արդյունքը և հնչեցրեց Հայաստանի հիմնը հեռավոր Քաթարում: Թովմասյանը կարողացավ նաև իր ետևում թողնել Եվրոպայի նախկին չեմպիոնին:

Թովմասյանի հաղթական ելույթը

Արթուր Դավթյան. Հայաստանի ուժեղագույն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը այս տարի մարտ ամսին կայացած Հայաստանի առաջնության ընթացքում չեմպիոն հռչակվեց  5 վարժություններում (բազմամարտ, ազատ վարժություններ, զուգափայտեր, պտտաձող և հենացատկ), Քաթար էր ժամանել ֆավորիտի կարգավիճակով: Արթուրը հանդես եկավ 6 հնարավոր մարզագործիքներից 5-ի վրա և կարողացավ եզրափակչի ուղեգիր նվաճել 4 վարժությունում:

ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ-ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ

Հենացատկի 2014 թվականի և 2015-ի աշխարհի գավաթակիրը այս տարվա ստուգատեսի ընթացքում իրենից առաջ թողեց միայն վիետնամցի մարզիկին և կանգնեց պատվո հարթակի 2-րդ աստիճանին: Դավթյանը նժույգ թափեր վարժությունում կարողացավ որոշ չափով լրացնել Հարություն Մերդինյանի բացը և արժանացավ բրոնզե մեդալի: Ազատ վարժություններում և զուգափայտերում մարմնամարզիկը գրանցեց 4-րդ ու 8-րդ ցուցանիշները համապատասխանաբար:

Արթուր Դավթյանի ցատկերը հենացատկ վարժությունում

Վահագն Դավթյան. Արտյոմ Ավետիսյանի սանը թեև չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել, սակայն ուրախացրեց հայ հանդիսատեսին իր ելույթներով  որակավորման փուլում և եզրափակչում: Դավթյանը օղակներ վարժությունում մի քանի միավորի տարբերությամբ իրենից առաջ թողեց չինացի մարզիկին և հանգրվանեց պատվավոր 4-րդ հորիզոնականում:

Վահագն Դավթյանի ելույթը օղակներ վարժությունում

Հարություն Մերդինյան. Հայաստանի առաջատար և ամենափորձառու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանին այս ստուգատեսի ընթացքում խանգարեց դաստակի վնասվածքը և նա, ցավոք, նժույգ թափեր վարժությունում չկարողացավ նվաճել եզրափակչի ուղեգիր:

Հարություն Մեդրինյան-Աշխարհի գավաթ-2017

Մեդալային Հաշվարկ

 

Երկիր

Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1.      Չինաստան 2 1 1 4
2.      Հայաստան 1 1 1 3
3.      Հունգարիա 1 1
4.      Տայպեյ 1 1
5.      Վիետնամ 1 1
6.      Ուկրաինա 1 1
7.      Գերմանիա 1 1
8.      Ղազախստան 1 1
9.      Խորվաթիա 1 1
10.  Շվեյցարիա 2 2

Պետք է նշել, որ աշխարհի առաջնությանը հայ մարմնամարզիկների վարժությունների մեջ փոփոխություններ էին արվել, չնայած դրան Հայաստանի պատվիրակությունը նվաճեց 3 մեդալ և լուրջ հայտ ներկայացրեց Ռումինիայում ապրիլի 19-24-ը կայանալիք Եվրոպայի առաջնության համար: Այս տարի Հայաստանի մարզական պատիվը ԵԱ-ում կպաշտպանեն  Հարություն Մերդինյանը,Արթուր Դավթյանը,Վահագն Դավթյանը,Արթուր Թովմասյանը,Վիգեն Խաչատրյանը և Արմեն Պետրոսյանը:


Մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանը 5-րդ տեղն է զբաղեցնում հենացատկ վարժությունում

Արթուր Դավթյանը 6-րդն է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում

Մարմնամարզության ԵԱ. 4 մարզիկ եզրափակչի ուղեգիր է նվաճել

Վաղը հայ մարմնամարզիկները կմեկնարկեն Եվրոպայի առաջնությունում

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ արծաթե մեդալակիր

Աշխարհի գավաթ. Թովմասյանը ոսկե մեդալ է նվաճում, Դավթյանը՝ բրոնզե

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը ևս 2 եզրափակչի ուղեգիր է նվաճում

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը եզրափակչում են

Հայտնի են Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկների անունները

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի առաջնության հաղթողները

Հայտնի է՝ հայ մարմնամարզիկներից ովքեր կմեկնեն «Աշխարհի գավաթին»

Մարմնամարզության և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչները ներկայացրել են հաշվետվությունները Ռիո-2016-ից

Հայ շախմատիստներից 4-ը հավակնում են մեդալների

Հայկ Մարտիրոսյանի հաղթարշավն ընդհատվեց, Սիրանուշ Ղուկասյանը զիջեց առաջատարի դիրքը

Հայկ Մարտիրոսյանը 100-տոկոսանոց արդյունքով առաջատարներից մեկն է

Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանն առաջատարների թվում են