Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը եզրափակչում են

Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթը, որում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են Դավթյան Վահագը, Դավթյան Արթուրը, Թովմասյան Արթուրը և Մերդինյան Հարությունը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը հայտնել է, որ եզրափակչում մի քանի մասնակից ունենք:

Երեկ, նախնական մրցումներում, նժույգ թափեր վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը և անցավ եզրափակիչ: Նույն վարժությունում Հարություն Մերդինյանը դուրս մնաց հետագա պայքարից:

Արթուր Դավթյանը 7-րդ տեղով եզրափակիչ անցավ նաև ազատ վարժությունում:

Օղակների վրա Արթուր Թովմասյանն առաջինն էր, իսկ Վահագն Դավթյանը` երրորդը, նրանք ևս երզափակչում են:

Այսօր Հայաստանից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ, զուգափայտ եւ պտտաձող վարժություններում: