Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշխարհի ամենագեր դարպասապահը խզել է պայմանագիրը «Սատոն Յունայթեդի» հետ

Վերջին շրջանում «Սատոն Յունայթեդի» դարպասապահ Ուեյն Շոուն հայտնվել էր բոլորի ուշադրության կենտրոնում: 45-ամյա դարապասապահը, ում քաշը 125կգ է, երեկ խզել է պայմանագիրը ակումբի հետ: Վերջինս խաղադրույքներ էր կատարել ֆուտբոլային հանդիպումների վրա:

«Իհարկե մենք շատ ենք հիասթափված: Առավոտյան բոլորը սկսեցին քննադատել մեզ և ակումբը պետք է քայլեր ձեռնարկեր: Ուեյնը նախագահին խնդրեց խզել պայմանագիրը իր հետ: Սա իհարկե շատ տխուր վերջաբան է, այսպիսի գեղեցիկ պատմության համար: Մեզ ստիպեցին դա անել:

«Պարզ է, որ մենք բոլորս անհանգստացած էինք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը ակումբի համար: Ֆուտբոլի Ասոցացիայում պարզ գրած է, որ խաղադրույքներ չի կարելի անել»,- ասել է Դոսուելը: