Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (0-1) կայացած մամուլի ասուլիսում ասել է հետևյալը.

-Շնորհավորում եմ «Ալաշկերտին» հաղթանակի կապակցությամբ: Շատ լարված խաղ էր, որտեղ մեկ գոլը կամ պատահականությունը կարող էր վճռել խաղի ելքը: Մենք օգտագործեցինք մեր բոլոր ռեզերվները: Շատ դժվար դրության մեջ էինք, քանի որ ցանկացած ֆուտբոլիստի որակազրկման կամ վնասվածքի դեպքում երկրորդ խաղացողը չունենք: Ամեն դեպքում, մեր թիմը շատ լավ խաղաց, աշխատեց: Ես չեմ դժգոհում խաղից, ես դա ասել եմ տղաներին: Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր, հատկապես՝ գոլի դրվագում: Չնայած մրցակիցն ուներ մի քանի այլ գոլային պահեր ևս, հատկապես այն ժամանակ, երբ սկսեցինք 3 պաշտպանով գործել:

Այսօրվա խաղի վրա ազդեց հենց բացակայող ֆուտբոլիստների գործո՞նը: Մասնավորապես, որակազրկված էր Վալմերսոն Գարսիա Պրայան: 

-Այսօր հավասար ֆուտբոլ էր: Մենք կարող էինք հաջողության հասնել, բայց այն նրանց կողմն էր: Սակայն, այսօր վերջին փոխանցումը մեր թիմի մոտ լավ չէր ստացվում: Ոչ-ոքին մեզ այդքան էլ ձեռնտու չէր և խաղում էինք հաղթանակի համար: Մեր թիմի փորձառու մի քանի ֆուտբոլիստների մոտ, ովքեր ամբողջ առաջնության ընթացքում աչքի են ընկել իրենց սուր փոխանցումներով, այսօր դրանք չէին ստացվում: Այդպես էլ է լինում: Ծանր մրցաշրջան է, բայց դեռ 4 խաղ ունենք. ոչինչ կորած չէ:

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր թիմի՝ չեմպիոնության հասնելու հնարավորություններն այս պարտությունից հետո: 

-Դեռ 4 խաղ կա, և «Ալաշկերտն» ել դեռ ունի ծանր հանդիպումներ, մրցելու է «Փյունիկի», «Շիրակի» հետ: Մենք այսօր տեսնում ենք, որ բոլոր թիմերն էլ պայքարում են, ֆուտբոլ են խաղում, և ոչ ոքի հետ հեշտ չէ: 4 խաղում միգուցե շատ բան փոխվի: Մենք չպետք է հույսներս կտրենք: Ամեն դեպքում, ես իմ թիմի տղաներից գոհ եմ: Նրանք մարտական տրամադրված մտան խաղադաշտ, պայքարեցին: Ֆուտբոլ է, այսպես էլ կլինի: Բոլորին համբուրում եմ:

0-1 հաշվով պարտվելու ժամանակ արդեն պարզ էր, որ պետք է օդային փոխանցումներով խաղաք, քանի որ եզրերից չէր ստացվում ճեղքել «Ալաշկերտի» պաշտպանությունը: Չե՞ք կարծում, որ այդ ժամանակ պետք էր խաղադաշտ մտցնել բարձրահասակ Դամիր Մեմովիչին, այլապես Արարատ Առաքելյանը գրեթե միշտ հաղթում էր օդային պայքարում, երբ փոխանցում էր հետևում դեպի տուգանային հրապարակ: 

-Ուշադիր հետևե՞լ եք՝ Մեմովիչն այս տարի քանի՞ դիպուկ հարված է կատարել գլխով… Երբ Ալեքսանդր Պետրոսյանին ուղարկեցինք առաջ, նա բոլոր օդային պայքարներում հաղթեց: Ինձ համար նա Մեմովիչից ուժեղ է: Պաշտպանին մտցնեինք միայն նրա համար, որ բարձրահասա՞կ է… Օդային փոխանցումներով խաղացել ենք միայն վերջին 10-15 րոպեներին:

Ալեքսանդր Պետրոսյանին լավ գիտենք՝ գրեթե ամբողջ կյանքում հարձակվող է խաղացել, շատ լավ է գլխով խաղում, իսկ Մեմովիչը գլխով ոչ մի անգամ դիպուկ հարված չի կատարել: Նա միայն հասնում է գնդակին, բայց դիպուկ չի հարվածում: Դա մեր խնդիրն է: Ես Մեմովիչին բոլոր մարզումների ժամանակ ասում եմ, որ ոչ միայն հաղթի օդային պայքարում, այլև ճիշտ հարվածի: Նա այս տարի շատ անգամ է լավ դիրքերից վրիպել:

Համակարծի՞ք եք, որ «Ալաշկերտն» այսօր տակտիկապես գերազանցեց Ձեր թիմին: 

-Նրանց պետք էր՝ պարտություն չկրեին, գործում էին պաշտպանությունից, ստացվեց, գոլ խփեցին: Նույն հաջողությամբ մենք էլ կարող էինք հաջողության հասնել: Այդ դեպքում արագորեն կամրացնեինք պաշտպանությունը, բայց մեր խնդիրն այն է, որ այսօր համարժեք փոխարինողներ չունենք հարձակման գծում: Հույսներս այսօր դրել էինք Վարդան Բակալյանի վրա, բայց ոչինչ չստացվեց:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»

Աբրահամ Խաշմանյան. «Մեր թիմը շավ լավ խաղաց, ու հաղթանակը տրամաբանական էր»