Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշոտ Բարսեղյան. «Ինձ շատ ուրախացրեց, որ տղաները կամային որակներ դրսևորեցին»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն «Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-1) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Մենք գիտակցում էինք, որ չեմպիոնի հետ ենք խաղում: «Ալաշկերտը» հզոր ֆուտբոլիստներով է համալրված: Կարծում եմ՝ շատ լավ ֆուտբոլ ստացվեց, երկկողմանի վտանգավոր պահերով: Մենք կարողացանք վերահսկել գնդակը և հաղթել: Շնորհավորում եմ մեր տղաներին, ակումբի ղեկավարներին և երկրպագուներին՝ այս կարևոր հաղթանակի համար:

Շատ կարևոր էր, որ տղաները կարողացան երկու խաղակեսերում էլ պահել կենտրոնացվածությունը: Ինձ շատ ուրախացրեց այն, որ 1-1 հաշվի ժամանակ տղաները կամային որակներ դրսևորեցին և հաղթանակ տոնեցին: Չեմ կարծում, որ մեզ հետ նախկինում եղել էր նման դեպք:

4-րդ անընդմեջ հաղթանակի շնորհիվ միավորներով հավասարվեցիք առաջատար «Ալաշկերտին»: Արդեն կենտրոնացե՞լ եք չեմպիոնության հասնելու վրա, թե՞ գլխավոր նպատակն ամեն խաղում հաղթելն է: 

-Միշտ մտածում ենք յուրաքանչյուր հաջորդ խաղի մասին: Առջևում ունենք 9 հանդիպումներ և պետք է լավ պատրաստվենք դրանց: Հետագայում կերևա, թե ինչ կստացվի: Շատ կարևոր է, որ կարողանանք պահպանել այս մարզավիճակը: Ձեռք բերելը նույնպես կարևոր է, բայց մարզավիճակը պահպանելը շատ ավելի բարդ է:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»