Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշոտ Բարսեղյան. «Ձմռանը նախընտրեցինք չհրավիրել միջակ լեգեոներների, այլ աշխատել տեղացի ֆուտբոլիստների վրա»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը «Բանանցի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-0) մեկնաբանել է հանդիպման ընթացքը.

-Լրջորեն էինք նախապատրաստվել այս խաղին: «Բանանցը» լավ թիմ է, որի հետ խաղալը հեշտ չէ: Առաջին խաղակեսում լավ հնարավորությունն ունեինք, 4-5 գոլային պահեր, որոնք չօգտագործեցինք: Կարող էինք այդ ամենից հետո մեկ գրոհ բաց թողնել և պատժվել մրցակցի կողմից: «Բանանցի» հարձակվողը (Նենադ Ինյաց-խմբ.) կարողանում էր մեզ անհանգստացնել, պայքարել երկրորդ հարկում, բայց շնորհակալ եմ մեր պաշտպաններին, որ չեզոքացրին նրա սպառնալիքը:

Երկրորդ խաղակեսն, իրոք, դժվար ընթացք ունեցավ: Շնորհակալություն եմ հայտնում իմ թիմի ֆուտբոլիստներին, ովքեր կամային որակներ դրսևորեցին: Սա նրանց մարդկային բարձր արժանիքների արդյունքն է: «Բանանցը» նույնպես լավ հանդես եկավ, և հաղթանակը տրվեց մեծ դժվարությամբ: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ տղաներին:

«Գանձասար-Կապանի» կազմն առաջին խաղաշրջանից հետո մեծ փոփոխությունների չի ենթարկվել: Հիմնական կազմում միակ նոր անունն Արթուր Յուզբաշյանն է: Կազմի կայունությո՞ւնն է երկրորդ խաղաշրջանի առաջին հանդիպումներում հաջող ելույթների գրավականը: 

-Դեռ ունենք բաց տեղեր, որոնք պետք է թարմացնենք: Օրինակ՝ Կլաուդիր Մարինին հարձակվող է, բայց քանի որ ենթահարձակվողի խնդիր ունենք, նրան ստիպված այդ դիրքում ենք խաղացնում: Նա շատ ավելի մեծ օգուտ կտա հարձակման սուր ծայրում: Ձմեռային արձակուրդների ժամանակ կատարեցինք սելեկցիոն աշխատանք, բայց մեզ համապատասխան ֆուտբոլիստների չգտանք:

Նախընտրեցինք չհրավիրել միջակ լեգեոներների, այլ աշխատել տեղացի ֆուտբոլիստների վրա: Եթե ես պետք է հրավիրեմ լեգեոներների և աշխատեմ նրանց որակները բարելավելու համար, ավելի լավ է՝ դա անենք մեր հայրենակիցների հետ: Ուստի մեր կազմը հիմնականում պահպանվել է: Թիմը համալրել են երիտասարդ ֆուտբոլիստներ Սարգիս Շահինյանը, Ռաֆայել Ղազարյանը և Արթուր Ադամյանը, և կփորձենք նրանց հետ արդյունքների հասնել:


Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

Աշոտ Բարսեղյան. «Առաջնությունը շարունակվում է, որտեղ մենք լուրջ նպատակներ ունենք»

Աշոտ Բարսեղյան. «Այս ոչ-ոքիից ավելի շատ կորցրինք մենք, քան շահեց «Բանանցը»

Աշոտ Բարսեղյան. «Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրահատուկ բնավորություն ունի, որը պետք է լավ իմանանք»

Աշոտ Բարսեղյան. «Շիրակը» մեզ թույլ չտվեց շատ պահեր ստեղծել իր դարպասի մոտ»

Աշոտ Բարսեղյան. «Արարատի» գոլից հետո տղաները կաշկանդված էին գործում»

Աշոտ Բարսեղյան. «Ինձ շատ ուրախացրեց, որ տղաները կամային որակներ դրսևորեցին»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր գրեթե կատարյալ հանդիպում անցկացրինք»

Աշոտ Բարսեղյան. «Հարկադրաբար ենք հույս դնում լեգեոներների վրա. եթե նրանց չբերենք, ապա ո՞վ պետք է խաղա»

Արկադի Անդրեասյանի և Աշոտ Բարսեղյանի հետխաղյա ասուլիսը