Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը «Շիրակի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3-2) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը.

-Ինքներդ էլ տեսաք, թե ինչ դրամատիկ խաղ էր: Երկու թիմերն էլ ոչինչ չէին խնայում արդյունքի համար: Սա այս առաջնության երկրորդ հատվածում մեր առաջին կամային հաղթանակն էր: Այս տղաներն այնքան խելացի են, որ հասկանում են ամեն մի միավորի արժեքը, որը մեզ համար ոսկու գին ունի: «Շիրակը» շատ զորեղ մրցակից է: Մենք այս առաջնությունում շատ անգամ ենք մրցել նրանց հետ, և, ըստ իս, սա նրանց ամենալավ հանդիպումն էր: Մրցակիցը շատ ագրեսիվ էր գործում:

«Շիրակը» գոլային բավական լուրջ պահեր ուներ, որոնք չօգտագործեց: Դրանից հետո մենք մի քանի փոփոխություններ արեցինք և կարողացանք գնդակ պահել, ամեն ինչ արդեն ստացվում էր: Անկեղծ շնորհավորում եմ երկու կողմերին լավ խաղի համար: Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում: Մեկ հարվածը կարող է հաղթանակի նժարը թեքել մյուս թիմի կողմը:

Վալմերսոնն այսօր պահեստայինների թվում էր: Դա որոշված էր նրա համար, որ նա երկրորդ խաղակեսում մտնի փոխարինման և աշխուժացնի՞ թիմի խաղը: 

-Կապ չունի՝ տեղացի է, թե լեգեոներ. ով ավելի շատ ցանկություն ունի խաղալու և ավելի պատրաստ է, նա էլ մտնում է խաղադաշտ: Վալմերսոնը պետք է կայուն խաղա: Մարզիչն ինչքան էլ վստահի ֆուտբոլիստին՝ վերջինս միշտ պետք է հասկանա, որ պետք է փորձի լավ հանդես գալ: Վալմերսոնը պետք է զգար, որ այս թիմում անփոխարինելիներ չկան: Պետք է նաև նշեմ, որ նա շատ լավ մտավ խաղի մեջ: Նաև Վալմերսոնը միշտ հիանալի է խաղում «Ալաշկերտի» դեմ: Մեզ պետք էր, որ նա այսօր ավելի մոտիվացվեր և ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեր չեմպիոնի դեմ: Նրան փոխարինման մտցրինք նաև «Շիրակի» հետ գավաթային խաղում, բայց նա իմ սպասելիքները չարդարացրեց:

Սարգիս Շահինյանը փոխարինման մտնելուց հետո վնասվածք ստացավ և փոխարինվեց: Վնասվածքը լո՞ւրջ է: 

-Հարցրեցի՝ ասաց, որ ծնկի վնասվածք է ստացել: Ավելին պարզ կլինի բժիշկների հետազոտությունից հետո:

«Հանրապետական» մարզադաշտում Ձեր թիմի խաղը կարծես ավելի լավ է ստացվում: Այստեղ հանդես գալն առավելությո՞ւն է թիմի համար՝ հաշվի առնելով մարզադաշտի հիանալի պայմանները: 

-Խաղից առաջ երբ մտանք մարզադաշտ, մենք էլ մտածեցինք, որ այստեղ վատ խաղալ չի կարելի: Շատ որակյալ է ամեն ինչ: Բայց Կապանում հանդես գալը մեզ համար շատ ավելի նախընտրելի է՝ հատկապես հոգեբանական առումով: Այնտեղ մեր երկրպագուները մեզ հետ են: Այդ մարդկանց համար դժվար է գալ-հասնել այստեղ: Եթե պետք է խաղանք Երևանում, ապա մայրաքաղաքում սա ամենալավ վայրն է:


Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

Աշոտ Բարսեղյան. «Առաջնությունը շարունակվում է, որտեղ մենք լուրջ նպատակներ ունենք»

Աշոտ Բարսեղյան. «Այս ոչ-ոքիից ավելի շատ կորցրինք մենք, քան շահեց «Բանանցը»

Աշոտ Բարսեղյան. «Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրահատուկ բնավորություն ունի, որը պետք է լավ իմանանք»

Աշոտ Բարսեղյան. «Շիրակը» մեզ թույլ չտվեց շատ պահեր ստեղծել իր դարպասի մոտ»

Աշոտ Բարսեղյան. «Արարատի» գոլից հետո տղաները կաշկանդված էին գործում»

Աշոտ Բարսեղյան. «Ինձ շատ ուրախացրեց, որ տղաները կամային որակներ դրսևորեցին»

Աշոտ Բարսեղյան. «Ձմռանը նախընտրեցինք չհրավիրել միջակ լեգեոներների, այլ աշխատել տեղացի ֆուտբոլիստների վրա»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր գրեթե կատարյալ հանդիպում անցկացրինք»

Աշոտ Բարսեղյան. «Հարկադրաբար ենք հույս դնում լեգեոներների վրա. եթե նրանց չբերենք, ապա ո՞վ պետք է խաղա»

Արկադի Անդրեասյանի և Աշոտ Բարսեղյանի հետխաղյա ասուլիսը