Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշոտ Բարսեղյան. «Այսօր գրեթե կատարյալ հանդիպում անցկացրինք»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը «Փյունիկի» նկատմամբ հաղթանակից հետո (2-0) հետո հետևյալ կարծիքն է հայտնել.

-Շնորհավորում եմ ֆուտբոլիստներին լավ խաղի համար: Թիմը բարձր տրամադրությամբ էր մոտեցել հանդիպմանը, տղաները կենտրոնացած էին գործում: Հանդերձարանում նրանց շնորհակալություն հայտնեցի՝ գրեթե կատարյալ հանդիպում անցկացնելու համար: Արժանին եմ մատուցում նաև «Փյունիկին», որը կոռեկտ խաղ հանդես եկավ:

Ձեր թիմը երկրորդ խաղակեսում խորքից էր գործում և գրեթե չէր մտածում հարձակման մասին: Ընդմիջմանը նման առաջադրա՞նք էիք տվել:

-Տղաներին ասել էի, որ ինչպես առաջին խաղակեսում հանդես եկան, նույնկերպ էլ շարունակեն հետագայում: Կարծում եմ՝ գրանցված արդյունքը խոսուն է: Ես խաղի ընթացքում նկատեցի, որ տղաներն ավելի խորքից են սկսել խաղալ, բայց չցանկացա միջամտել, քանի որ շատ կարգապահ էին գործում: Նախապես շեշտը դրել էինք հակագրոհների վրա:

Արթուր Յուսպաշյանի ելույթն ինչպե՞ս կգնահատեք: Նա լավագույն մարզավիճակո՞ւմ է: 

-Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար: Առաջնության առաջին հատվածում միշտ խնդիրներ էինք ունեցել հենակետային գոտում, բայց ուրախ եմ, որ, ի դեմս Արթուրի, գտել ենք նման մեծ ծավալի աշխատանք կատարող ֆուտբոլիստի: Նա արեց այն, ինչ պահանջել էի: Կենտրոնում լավ էինք համագործակցում: Կարող էինք ավելի շատ դիմել կարճ և միջին տարածության փոխանցումների օգնությանը, բայց մրցակիցն ինչ-որ տեղ թույլ չտվեց: Դա մեզ հաջողվում էր ուսումնամարզական հավաքների ժամանակ: Երջանիկ ենք, որ Յուսպաշյանը մեր թիմում է:

Կապանի «Քաղաքային» մարզադաշտը որակազրկված է և առաջնության երկրորդ հատվածում այնտեղ հանդես չեք գալու: Դա ի՞նչ ազդեցություն կունենա թիմի ելույթների վրա: 

-Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեզ համար Կապանում հանդես գալը մեծ առավելություն է, դա ցույց է տալիս նաև վիճակագրությունը: Իհարկե, շատ կցանկանայինք կրկին այնտեղ խաղալ: Բայց դա ՀՖՖ-ի որոշումն էր, ուստի մենք պետք է համակերպվենք և շտկենք նրանց հայտնաբերած թերությունները, որպեսզի ապագայում կրկին ելույթ ունենանք Կապանում:

Այդուհանդերձ, Ձեր թիմը մարզվում էր այստեղ, խաղում՝ Կապանում: Այժմ ստիպված չեք լինի նման տարածություն անցնել: Դա դրական գործոն չէ՞:

-Եթե նկատել եք, մենք մշտապես այնտեղ ենք գնացել խաղերից մի քանի օր առաջ: Այնտեղ մինչ հանդիպումը եղել ենք հյուրանոցում, որտեղ վերականգնվելու համար իդեալական պայմաններ էին: Ճիշտ է, ճանապարհը հոգնեցուցիչ էր, բայց մենք արդեն սովոր էինք դրան: Այդքան թերությունների կողքին դա շատ փոքր առավելություն է:


Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

Աշոտ Բարսեղյան. «Առաջնությունը շարունակվում է, որտեղ մենք լուրջ նպատակներ ունենք»

Աշոտ Բարսեղյան. «Այս ոչ-ոքիից ավելի շատ կորցրինք մենք, քան շահեց «Բանանցը»

Աշոտ Բարսեղյան. «Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրահատուկ բնավորություն ունի, որը պետք է լավ իմանանք»

Աշոտ Բարսեղյան. «Շիրակը» մեզ թույլ չտվեց շատ պահեր ստեղծել իր դարպասի մոտ»

Աշոտ Բարսեղյան. «Արարատի» գոլից հետո տղաները կաշկանդված էին գործում»

Աշոտ Բարսեղյան. «Ինձ շատ ուրախացրեց, որ տղաները կամային որակներ դրսևորեցին»

Աշոտ Բարսեղյան. «Ձմռանը նախընտրեցինք չհրավիրել միջակ լեգեոներների, այլ աշխատել տեղացի ֆուտբոլիստների վրա»

Աշոտ Բարսեղյան. «Հարկադրաբար ենք հույս դնում լեգեոներների վրա. եթե նրանց չբերենք, ապա ո՞վ պետք է խաղա»

Արկադի Անդրեասյանի և Աշոտ Բարսեղյանի հետխաղյա ասուլիսը