Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշոտ Բարսեղյան. «Այս ոչ-ոքիից ավելի շատ կորցրինք մենք, քան շահեց «Բանանցը»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը «Բանանցի» հետ ոչ-ոքիից հետո (0-0) կայացած մամուլի ասուլիսում խոսել է հանդիպման մասին.

-Լավ խաղ ստացվեց: Գիտակցում էինք, թե ինչքան կարևոր են խաղարկվող միավորները: Ամեն մի միավորի համար մեծ ջանք ու եռանդ ենք թափում: Խաղասկզբում ունեցանք լավ պահեր, որոնք չօգտագործեցինք: Դրանից հետո իմ անհանգստությունը շատացավ: Մրցակիցն էլ լավ էր պաշտպանվում, փորձում էր հակագրոհել: «Բանանցը» շատ ուժեղ մոտիվացված էր, լավ պայքարեցին, ինչի համար գովասանքի են արժանի:

Մեր թիմն այսօր շատ աշխատեց, հանդերձարանում լավ բաներ եմ ասել տղաներին: Ափսոս, որ կարևոր միավորներ կորցրինք: Բայց սա ֆուտբոլ է, և այսպես էլ է լինում: Կպատրաստվենք մնացած խաղերին:

Առաջին խաղակեսում մի հատված կար, երբ բազմաթիվ պահեր ստեղծեցիք մրցակցի դարպասի մոտ, բայց գոլ չխփեցիք: Դրանից հետո ավելի ճիշտ չէ՞ր լինի որոշակի վերադասավորումներ կատարել հարձակման գծում: 

-Ի՞նչ անեինք, դա էլ ասեք՝ սովորենք (ծիծաղում է): Մենք փոխեցինք ֆուտբոլիստների դիրքերը, Սարգիս Շահինյանի փոխարինումից հետո սկսեցինք խաղալ երկու հարձակվողով ու մեկ հենակետայինով, իսկ Վալմերսոնին էլ բերեցինք ենթահարձակվողի դիրք: Մի պահ մտքովս անցնում էր երեք պաշտպանով խաղալ, բայց չպետք է տրվենք էմոցիաներին:

Մրցակիցը վտանգավոր էր հակագրոհների ժամանակ: Երկու թիմերն էլ լավ էին աշխատում: Ես գոհ եմ իմ թիմի խաղից: Հաղթանակի մեծ ցանկությունը շտապողականության չբերեց, կազմակերպված էին խաղում մինչև վերջ: Այս ոչ-ոքիից ավելի շատ կորցրինք մենք, քան շահեց «Բանանցը»:

Չե՞ք կարծում, որ Ձեր թիմում փոխանցումների խոտանը շատ էր, և պարզ իրադրություններում սխալ որոշումներ էին կայացնում: 

-Բազմաթիվ ճիշտ փոխանցումներ էլ կատարեցին… Մեզ պակասում էր վերջին ճիշտ փոխանցումը, որը չեղավ Մուսոնդայի կողմից: Նա այսօր բազմաթիվ դեպքերում սխալվեց այդ դիրքերում: Այսօր չստացվեց, բայց մեր վերջին հաղթանակները նաև նրա շնորհիվ էր: Մուսոնդան այսօր այնքան աշխատեց, որ փոխարինվելուց հետո չէր կարողանում քայլել: Եթե բացեինք հաշիվը, լրիվ ուրիշ խաղ կգնար:


Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

Աշոտ Բարսեղյան. «Առաջնությունը շարունակվում է, որտեղ մենք լուրջ նպատակներ ունենք»

Աշոտ Բարսեղյան. «Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրահատուկ բնավորություն ունի, որը պետք է լավ իմանանք»

Աշոտ Բարսեղյան. «Շիրակը» մեզ թույլ չտվեց շատ պահեր ստեղծել իր դարպասի մոտ»

Աշոտ Բարսեղյան. «Արարատի» գոլից հետո տղաները կաշկանդված էին գործում»

Աշոտ Բարսեղյան. «Ինձ շատ ուրախացրեց, որ տղաները կամային որակներ դրսևորեցին»

Աշոտ Բարսեղյան. «Ձմռանը նախընտրեցինք չհրավիրել միջակ լեգեոներների, այլ աշխատել տեղացի ֆուտբոլիստների վրա»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր գրեթե կատարյալ հանդիպում անցկացրինք»

Աշոտ Բարսեղյան. «Հարկադրաբար ենք հույս դնում լեգեոներների վրա. եթե նրանց չբերենք, ապա ո՞վ պետք է խաղա»

Արկադի Անդրեասյանի և Աշոտ Բարսեղյանի հետխաղյա ասուլիսը