Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշոտ Բարսեղյան. «Արարատի» գոլից հետո տղաները կաշկանդված էին գործում»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն «Արարատի» նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակից հետո հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Կարևոր միավորներ վաստակեցինք: Երկու տարբեր խաղակեսեր էին: Առաջինում մեր ցանկացած ֆուտբոլը խաղացինք: 2-0 հաշվի ժամանակ տղաները կարծես հանգստացան: Այսօր խաղը սկսել էինք երեք նոմինալ պաշտպանով, մտածել էինք՝ 4-րդ պաշտպանին փոխարինումով մտցնենք, բայց դա մի փոքր ուշացրինք: «Արարատի» գոլից հետո թիմը նյարդային էր գործում:

Այժմ ամեն մի միավորի արժեքը շատ բարձր է, այդ իսկ պատճառով սկսեցինք մեծ ուշադրություն դարձնել պաշտպանությանը: Շատ հետ քաշվեցինք, նույնիսկ 5-րդ պաշտպանին մտցրինք: Դժվարին երկրորդ խաղակես էր, բայց կարևորը երեք միավորն է:

Չնայած հաղթանակին՝ կարծես այդքան էլ գոհ չեք Ձեր թիմի ելույթից…

-Առաջին խաղակեսում գերազանց խաղացինք՝ գնդակը վերահսկում էինք, ունեինք պահեր: 2-0-ի ժամանակ, երբ գոլ ընդունեցինք, տղաները կարծես կաշկանդվեցին, որոշ դրվագներում անտեղի գնդակը կորցնում էին: Փոխարինումն էլ մի փոքր ուշացրինք: Այդուհանդերձ, շնորհակալ եմ տղաներին: Ոչ բոլոր խաղերում է հաղթանակը հեշտ տրվում:

Արագ գոլն առաջադրա՞նք էր, թե պարզապես ստացվեց այդքան շուտ գոլ խփելը: 

-Մենք կարգադրել էինք տղաներին առաջին 15 րոպեներին բարձր ճնշմամբ խաղալ և հասնել հաջողության: Եթե հիշում եք, «Արարատի» հետ նախորդ խաղում էլ արագ գոլ խփեցինք ու կրկին բարդ հանդիպում ստացվեց: Սակայն այն դեպքում խոսքն ամբողջ խաղի մասին է, իսկ այժմ՝ միայն երկրորդ խաղակեսի:

Ալեքսանդր Պետրոսյանի որակազրկման ժամկետն ավարտվել է, և նա հաջորդ խաղին պատրաստ կլինի: Հայկ Իշխանյանը նրա բացակայությամբ վստահ հանդես եկավ: Այդ դեպքում, ինչի՞ հիման վրա եք որոշելու, թե ով է լինելու մեկնարկային կազմում: 

-Մեր պահեստայինների նստարանը երկար չէ: Բոլորին էլ պետք է հնարավորություն տանք, որ տղաները մրցաշրջանի վերջնամասում ֆիզիկապես պատրաստ լինեն: Մենք մեկ խաղացողի բացակայության դեպքում միշտ փոխարինողի խնդիր ենք ունենում: Իհարկե, հասկանում եմ՝ այս կազմում մենք հաղթում ենք, բայց ով պատրաստ կլինի, նա էլ կխաղա. սա ֆուտբոլի օրենքն է:


Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

Աշոտ Բարսեղյան. «Առաջնությունը շարունակվում է, որտեղ մենք լուրջ նպատակներ ունենք»

Աշոտ Բարսեղյան. «Այս ոչ-ոքիից ավելի շատ կորցրինք մենք, քան շահեց «Բանանցը»

Աշոտ Բարսեղյան. «Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրահատուկ բնավորություն ունի, որը պետք է լավ իմանանք»

Աշոտ Բարսեղյան. «Շիրակը» մեզ թույլ չտվեց շատ պահեր ստեղծել իր դարպասի մոտ»

Աշոտ Բարսեղյան. «Ինձ շատ ուրախացրեց, որ տղաները կամային որակներ դրսևորեցին»

Աշոտ Բարսեղյան. «Ձմռանը նախընտրեցինք չհրավիրել միջակ լեգեոներների, այլ աշխատել տեղացի ֆուտբոլիստների վրա»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր գրեթե կատարյալ հանդիպում անցկացրինք»

Աշոտ Բարսեղյան. «Հարկադրաբար ենք հույս դնում լեգեոներների վրա. եթե նրանց չբերենք, ապա ո՞վ պետք է խաղա»

Արկադի Անդրեասյանի և Աշոտ Բարսեղյանի հետխաղյա ասուլիսը