Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշոտ Բարսեղյան. «Առաջնությունը շարունակվում է, որտեղ մենք լուրջ նպատակներ ունենք»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Շիրակի» հետ պատասխան հանդիպումից հետո (1-1) կայացած մամուլի ասուլիսում ասել է հետևյալը.

-Շնորհավորում եմ «Շիրակին» եզրափակիչ դուրս գալու առթիվ: Նրանք արժանիորեն հասան դրան: Ես հանդերձարանում գովեստի խոսքեր ասացի տղաներին: Մեր թիմը գրագետ ֆուտբոլ խաղաց: Տիպիկ գավաթային հանդիպում էր: Մենք այժմ կենտրոնանում ենք Բարձրագույն խմբի առաջնության վրա, իսկ «Շիրակին» հաջողություն եմ ցանկանում:

Վալմերսոն Գարսիան և Գեղամ Հարությունյանը մնացել էին պահեստայինների նստարանին: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Ոչ միայն նրանք էին մնացել, այլև Կլաուդիր Մարինին, Դամիր Մեմովիչը և Արա Խաչատրյանը: Ինչ վերաբերում է նրանց բացակայությանը, ապա այս տղաները հանդես են եկել առաջնության բոլոր հանդիպումներում, լարված խաղեր են անցկացրել, և ցանկանում էինք, որ նրանք մի փոքր հանգստանային: Թեև նրանք, ովքեր այսօր փոխարինել էին նրանց, հիանալի ֆուտբոլ խաղացին: Երեք օրը մեկ խաղեր անցկացնելը շատ է հյուծում ֆուտբոլիստներին: Նախատեսել էինք նրանց խաղադաշտ մտցնել երկրորդ խաղակեսում ու սրել խաղը, և այդպես էլ արեցինք: Ցավոք, չստացվեց գոլեր խփել: Առջևում առաջնության խաղն է կրկին «Շիրակի» դեմ և անհրաժեշտ էր լրացուցիչ հանգիստ տալ նշված խաղացողներին: Առաջնությունը շարունակվում է, որտեղ մենք լուրջ նպատակներ ունենք:

Այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ գավաթի խաղարկությունը Ձեր թիմի համար երկրորդական նշանակություն ուներ և առաջնայինն առաջնությունում հաղթելն է: 

-Ոչ: Գավաթակիր դառնալը շատ կարևոր ու ցանկալի էր: Չեմ ուզում թերագնահատել «Փյունիկին», բայց այս զույգի հաղթողն ավելի շատ հնարավորություններ էր ունենալու հաղթելու մրցաշարում: Ես երազում էի գավաթը նվաճելու մասին, բայց այստեղ մի նրբություն կա. եթե նույն ֆուտբոլիստները երեք օրը մեկ խաղային թե՛ այս, թե՛ այն մրցաշարում, ապա մենք կարող էինք կորցնել և՛ չեմպիոն, և՛ գավաթակիր դառնալու շանսերը:

 


Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

Աշոտ Բարսեղյան. «Այս ոչ-ոքիից ավելի շատ կորցրինք մենք, քան շահեց «Բանանցը»

Աշոտ Բարսեղյան. «Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրահատուկ բնավորություն ունի, որը պետք է լավ իմանանք»

Աշոտ Բարսեղյան. «Շիրակը» մեզ թույլ չտվեց շատ պահեր ստեղծել իր դարպասի մոտ»

Աշոտ Բարսեղյան. «Արարատի» գոլից հետո տղաները կաշկանդված էին գործում»

Աշոտ Բարսեղյան. «Ինձ շատ ուրախացրեց, որ տղաները կամային որակներ դրսևորեցին»

Աշոտ Բարսեղյան. «Ձմռանը նախընտրեցինք չհրավիրել միջակ լեգեոներների, այլ աշխատել տեղացի ֆուտբոլիստների վրա»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր գրեթե կատարյալ հանդիպում անցկացրինք»

Աշոտ Բարսեղյան. «Հարկադրաբար ենք հույս դնում լեգեոներների վրա. եթե նրանց չբերենք, ապա ո՞վ պետք է խաղա»

Արկադի Անդրեասյանի և Աշոտ Բարսեղյանի հետխաղյա ասուլիսը