Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արտյոմ Սիմոնյանը նոր ակումբ ունի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը հաջորդ մրցաշրջանի առաջին հատվածը կանցկացնի Միսնկի «Կրումկաչի» ակումբում, այս մասին հայտնում է շվեյցարական «Ցյուրիխի» պաշտոնական կայքը:

Աղբյուրը հայտնում է, որ բելառուսական ակումբի կիսապաշտպանին կվարձակալի այս տարվա նոյեմբերը: Նախորդ մրցաշրջանը ևս Արտյոմ Սիմոնյանն անցկացրել է վարձավճարով՝ շվեյցարական «Լե Մոնում»:

«Կրումկաչին» Բելառուսի ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 խաղում տարել է 3 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և ընթանում է 12-րդ տեղում: