Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Պետրոսյան. «Պետք է բոլորին գործի մեջ տեսնեինք, որ հետո փաստի առաջ չկանգնենք» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Հայաստան – Լիտվա ընկերական խաղից հետո (0-1) լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով:

-Պարոն Պետրոսյան, նախորդ ասուլիսին նշեցիք, որ Լիտվայի հավաքականը Էստոնիայի հավաքականի համեմատ խաղամակարդակով ավելի ցածր թիմ էր։ Հիմա՞ էլ եք այդ կարծիքին։

-Ես խաղամարդակով ցածր արտահայտությունը չեմ արել։ Նշել եմ, որ Էստոնիան ֆիզիկապես ավելի ամուր, ավելի կազմակերպված թիմ է։ Բայց նշել եմ նաև, որ Լիտվայի հավաքականի խաղաոճը ավելի կարճ փոխանցումներով խաղալն է։ Դիտելով Վրաստան – Լիտվա հանդիպումը՝ չեմ կարծում, որ Լիտվայի հավաքականը այն թիմն է, որը կարող էր առաջին խաղակեսում 4 գնդակ ընդունել սեփական դարպասը։ Ուղղակի խաղը նրանց համար բավական անհաջող ընթացավ` ինքնագոլ, 11 մետրանոց։

-Ինչու՞ Ռոբերտ Դարբինյանը փոխարինվեց  80-րդ րոպեին մոտ, այլ ոչ թե առաջին խաղակեսից հետո։ Նա իր մեղքի բաժինն ուներ բաց թողած գոլում, մի քանի դրվագում նույնպես սխալվեց։ Ինչո՞վ էր ձեր որոշումը պայմանավորված։

-Որովհետև սա Ռոբերտ Դարբինյանի առաջին հանդիպումն էր հավաքականի կազմում։ Մեզ համար այսօրվա արդյունքը կարևոր էր, բայց ոչ այդքան կարևոր, որ խաղայինք միայն արդյունքի համար։ Սա ստուգողական խաղ էր, այդ իսկ պատճառով էլ հենց սկզբից հինգ նոր խաղացողներ դուրս եկան խաղադաշտ։ Մեզ պետք է ֆուտբոլիստներ պատրաստել, կամ գոնե հասկանալ, թե ով կարող է զբաղեցնել այդ դիրքը։ Համաձայն եմ ձեզ հետ, չստացվեց։

-Ինչպե՞ս կգնահատեք Հենրիխ Մխիթարյանի խաղը։ Կարծես սա վերջին ժամանակաշրջանում իր ամենադժգույն խաղն էր։

-Ես կասեի՝ ամբողջ թիմի խաղն էր անհաջող։ Մխիթարյանին հետ էինք քաշել, նա կենտրոնում էր խաղում Ռումյան Հովսեփյանի հետ։ Մեր ամենամեծ խնդիրը այս խաղում այն էր, որ չհասցրեցինք փակել կենտրոնական դիրքը։ Առաջին անգամն էր, որ մենք այս մարտավարությամբ դուրս եկանք դաշտ։ Նորից կրկնեմ՝ չստացվեց։


СЭ. Յուրչենկոն ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականում

Ալեքսանդր Կարապետյան. «Ես արժանի եմ Հայաստանի հավաքականում 2-րդ հնարավորությունը ստանալուն»

Վարդան Մինասյանի՝ «RԷվոլուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցի ամբողջական տեսագրությունը (տեսանյութ)

Ռուբեն Հայրապետյանը մոտ օրերս հանդիպելու է Դավիդ Յուրչենկոյի հետ

Ալեքսանդր Կարապետյան. «Ամեն րոպե զանգի եմ սպասում Հայաստանից, բայց առայժմ չեմ ստանում»

Ռոման Բերեզովսկին վերադառնում է Հայաստանի հավաքական

Հայազգի ֆուտբոլիստի շքեղ գոլը Ռուսաստանում և հավաքականի «նահանջը առանց երգի» (տեսանյութ)

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ. Հայաստանի հավաքականը կտրուկ նահանջել է

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի

Հեքիաթային մեկնարկից մինչև սուլոցներ. Արթուր Պետրոսյանի ցուցանիշները Հայաստանի հավաքականի ղեկին

Արմեն Գյուլբուդաղյանցի մեկնաբանությունը՝ Ռուբեն Հայրապետյանի հետ զրույցի մասին (տեսանյութ)

Հարցում. Ո՞ւմ եք ցանկանում տեսնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի դերում

Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել

Էդգար Բաբայան. «Եթե մի օր կրեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, դա մեծ օր կլինի ինձ և ընտանիքիս համար»

Արաս Օզբիլիս. «Հայերենը սովորելն ավելի բարդ է, քան ռուսերենը» (տեսանյութ)

Մարկոս Պիզելին 2-րդ անգամ է «նորամուտ նշել» միևնույն ակումբի կազմում